ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 2010 թվականի N 1177-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի քաղաքային և Տաթևի ու Հալիձորի գյուղական համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին» N 728-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման վերնագիրը «Գորիսի» բառից հետո լրացնել «, Վայքի» բառով.
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ ենթակետով.
«10) Վայքի քաղաքային համայնքի Պասկևիչի կամրջի հարակից տարածքում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը` համաձայն N 9.1 հավելվածի:».
3) որոշումը լրացնել նոր՝ N 9.1 հավելվածով` համաձայն հավելվածի.
4) որոշման N 10 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ կետով.
« |
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
«Հավելված N 9.1 ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 728-Ն որոշման |
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՍԿԵՎԻՉԻ ԿԱՄՐՋԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |