040.0651.16.07.01
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2001 թվականի N 651
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 79 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի վերակառուցման, ինչպես նաև գարնանային հորդառատ անձրևների հետևանքով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան-Պրիվոլնոյե ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրի` Սվերդլով գյուղի տարածքով անցնող Ուռուտ գետի վրա գտնվող կամրջի վթարային վիճակի պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակի հետևանքները վերացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 5-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների հաշվին ֆինանսավորվող ծրագրերի գծով` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ չիրացված միջոցներն օգտագործելու մասին» N 79 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածի 1-ին կետի 1.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Մ4-Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի վերակառուցում և վերանորոգում | 168,9»: |
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան-Պրիվոլնոյե ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրի` Սվերդլով գյուղի տարածքով անցնող Ուռուտ գետի վրա գտնվող կամրջի վերականգնման աշխատանքները` մոտավորապես 32,0 մլն դրամի չափով, իրականացնել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից ներկայացված փաստացի կատարողական ակտերի:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված աշխատանքների ավարտը` կանխավճար ստանալուց հետո 90 օրվա ընթացքում:
(3-րդ կետը փոփ. 21.11.01 N 1142)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 16-ից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Մարգարյան |