Հայաստանի Հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
13 դեկտեմբերի 2007 թվականի N 1535-Ա
«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության 9 հասցեում գտնվող` 250.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 222915 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
(1-ին կետը փոփ. 26.02.09 N 186-Ա)
2. «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի 1 հասցեում գտնվող «Մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքից 153.7 քառ. մետր մակերեսով և 1370741 դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ համատեղ մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, գույքի` անժամկետ և անհատույց օգտագործման մասին պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ս. ՍԱՐԳՍՅԱՆ |
|