ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2009 թվականի N 199-Ա
Վ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին տրամադրել 2008 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը՝ 2009 թվականի մարտի 16-20-ը ներառյալ։
2. Վարդան Վարդանյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանի վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2009 թ. մարտի 12 Երևան |
