Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 22-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2010-01.01.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2009.11.02/29(347) Հոդ.349
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
02.10.2009
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
02.10.2009
Дата вступления в силу
01.01.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 հոկտեմբերի 2009 թ.

Պետական գրանցման թիվ 60309352

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 հոկտեմբերի 2009 թ.
ք. Երևան

թիվ 22-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 41-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 18-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Միջքաղաքային և միջազգային հեռախոսային կապի տեխնիկական միջոցների մասին» Ձև թիվ 41-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Միջքաղաքային և միջազգային հեռախոսային կապի տեխնիկական միջոցների մասին» Ձև թիվ 41-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 18-Ն որոշման 1-ին կետը և այդ կետով հաստատված հավելվածը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2009 թվականի հոկտեմբերի 2-ի

թիվ 22-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՁԵՎ ԹԻՎ 41-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 41-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Հեռախոսային կապուղիներ (Բաժին 1), Միջքաղաքային հեռախոսային կայանների ունակությունը (Բաժին 2), Միջազգային հեռախոսային կայանների ունակությունը (Բաժին 3):

6. 1-ին բաժնի110-120.1 տողերում արտացոլվում է միջազգային, ազգային և գյուղական հեռախոսային կապուղիների երկարությունը (հազ. կապուղի/կմ), որոնք առաջացել են հաղորդման համակարգերի սարքավորումներով (սարքերով), լրացվում է միայն այն կազմակերպությունների կողմից, որոնց հաշվեկշռում առկա են այդ սարքավորումները:

Հեռախոսային կապուղիների երկարությունը որոշվում է բոլոր տեղամասերի հաղորդման գծերի կտրվածքով՝ դրանց երկարության և տոնային հաճախականության կապուղիների (հաղորդման համակարգերի տարբեր սարքերի կիրառմամբ), ինչպես նաև հեռախոսային կապուղիների (որոնք առաջացել են լարերի ֆիզիկական զույգերով) քանակի արտադրյալների հանրագումարով: Միջքաղաքային հեռախոսային կապուղիների երկարության մեջ չի ներառվում կապի սիմետրիկ և կոակսալ մալուխային ու ռադիոռելեային գծերի ռեզերվի գծային, ինչպես նաև խմբակային տրակտերի պահեստային գծերի երկարությունը:

7. 110.1, 110.2, 110.3 տողերում առանձնացվում են հեռախոսային կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են մայրուղային կապի ցանցերում՝ հաշվի առնելով հեռախոսային կապուղիները, որոնք վարձակալության են տրվել այլ կազմակերպություններին:

Կապուղիների երկարությունը և քանակը լրացվում են հեռախոսային ցանցի սխեմաների և այլ փաստաթղթերի հիման վրա:

8. 110.1.1, 110.2.1 և 110.3.1 տողերում (հեռախոսային կապուղիների երկարությունը օդային գծերով) հաշվի է առնվում միջազգային, ազգային և գյուղական հեռախոսային կապուղիների երկարությունը կապի օդային գծերի մալուխային ներդիրների վրա:

9. 110.1.2, 110.2.2 և 110.3.2 տողերում (հեռախոսային կապուղիների երկարությունը մալուխային գծերով) հաշվի է առնվում միջազգային, ազգային և գյուղական հեռախոսային այն կապուղիների երկարությունը, որոնք կապի միացման մալուխային գծերով կապվում են ռադիոռելեային և տիեզերային կապի կայաններին, այլ կազմակերպությունների կողմից սպասարկվող և չսպասարկվող կապի կետերին:

10. 110.1.2.1, 110.2.2.1 և 110.3.2.1 տողերում հաշվի է առնվում օպտիկական մանրաթելային մալուխներով հեռախոսային կապուղիների երկարությունը:

11. 110.1.3, 110.2.3 և 110.3.3 տողերում (հեռախոսային կապուղիների երկարությունը ռադիոռելեային գծերով) արտացոլվում է կապի մալուխային գծերի ռադիոռելեային ներդիրների վրայի և կապի ռադիոռելեային միացման գծերով միջազգային, ազգային և գյուղական հեռախոսային կապուղիների երկարությունը:

12. 110.1.4 տողում (հեռախոսային կապուղիների երկարությունը կապի արբանյակային գծերով) արտացոլվում է մայրուղային միջազգային հեռախոսային կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են կապի արբանյակային գծերով: Վերջինիս երկարությունը հաշվարկվում է երկու երկրային արբանյակային կայանների միջև ընկած հեռավորությամբ` ուղիղ գծով («թռչնի թռիչքով») 1:2 500 000 մասշտաբի քարտեզի վրա:

13. 120 տողում արտացոլվում է միջազգային (տող 110.1.2, 110.1.3, 110.1.4), ազգային (տող 110.2.2, 110.2.3) և գյուղական (տող 110.3.2,110.3.3) հեռախոսային կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են հաղորդման թվային համակարգով: 120.1 տողը համապատասխանում է 110.1.2.1, 110.2.2.1 և 110.3.2.1 տողերի հանրագումարին:

14.130-130.3.2 տողերում արտացոլվում է միջազգային, ազգային և գյուղական վերջնամասային հեռախոսային կապուղիների երկարությունները հազ. կմ-ով, որոնք առաջացել են հաղորդման համակարգերի սարքավորումներով:

15. 140 տողում արտացոլվում են վերջնամասային բոլոր հեռախոսային կապուղիների քանակը, որոնք հաղորդման տարբեր համակարգերի վերջնամասային սարքավորումներով առաջացել են կապի օդային, մալուխային, ռադիոռելեային և արբանյակային գծերի վրա: Այս տողերում լրացվում են բոլոր վերջնամասային կապուղիների քանակը, որոնք առաջացել են հաղորդման համակարգերի սարքավորումներով, անկախ այն բանից, թե դրանք հասցված են կոմուտատոր, ավտոմատ կամ կիսաավտոմատ կապի տեղամաս, տրված են վարձակալության, փոխանցվում են տոնային հեռագրատանը կամ օգտագործվում են ցածր հաճախականության տարանցման (փոխանցման) համար:

16.140.1 տողում արտացոլվում է վարձակալության տրված հեռախոսային կապուղիների քանակը:

17. 140.2 տողում արտացոլվում է վերջնամասային միջազգային կապուղիների քանակը:

18. 140.3 տողում արտացոլվում է կապի ծառայողական նպատակներով օգտագործվող կապուղիների քանակը:

19. 140.3.1 տողում արտացոլվում է հաղորդման թվային համակարգերով առաջացած կապուղիների քանակը:

20. 150 տողում՝ միջքաղաքային կապուղիների քանակը, որոնք ունեն ելքային ավտոմատ սարքեր:

21.160 տողում՝ միջազգային կապուղիների քանակը, որոնք ունեն ելքային ավտոմատ սարքեր:

22. 2-րդ բաժնի 210 տողում` արտացոլվում են ազգային տարանցիկ (տրանզիտ) կոմուտատորների մոնտաժված (սյունակ 1) և գործածության մեջ դրված ունակությունները (սյունակ 2): Ունակությունների մեջ մտնում են մագիստրալ և ավտոմատ միջքաղաքային հեռախոսային կայանների զոնային կոմպլեկտները (միջքաղաքային տարանցիկ կապի հանգույց):

23. 220 տողում արտացոլվում են գյուղական կոմուտատորների մոնտաժված (սյունակ 1) և գործածության մեջ դրված ունակությունները (սյունակ 2):

24. 3-րդ բաժնի 310 տողում արտացոլված մոնտաժված և գործածության մեջ դրված կոմուտատորների ունակությունները պետք է համապատասխանեն կապի ձեռքի կոմպլեկտների թվաքանակին:

25. 320 տողում արտացոլված` մոնտաժված և գործածության մեջ դրված, ունակությունները պետք է համապատասխանեն ազգային ցանցի կապուղիների և էլեկտրոնային համակարգի ավտոմատ միջազգային հեռախոսային կայանների կապուղիների հանրագումարին:

26. 410 տողում` Միջքաղաքային հեռախոսային կապի խոսակցության կետերի քանակը, լրացվում է այն միջքաղաքային հեռախոսային կապի կետերի քանակը, որոնցում կատարվում է միջքաղաքային և միջազգային հեռախոսային խոսակցությունների պատվերների ընդունում հաճախորդից, անկախ այն բանից՝ կայանները ապահովված են հեռախոսախցիկներով, թե ոչ, ինչպես նաև այն ավտոմատ խոսակցական կետերը, որտեղ կիրառվում են էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ: Հաշվետու տարվա ընթացքում ժամանակավոր բացվող հեռախոսային խոսակցության կետերը հաշվետվության մեջ չեն ներառվում:

 

Ներմուծեք նկարագրությունը_618

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է

Ներկայացնում են

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

Ազգային վիճակագրական ծառայություն

 Կապի ծառայություններ մատուցող 
իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը


Ով է ներկայացնում___________________________
                                            (անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _________
_________________________________________ 
 

Գտնվելու վայրը
______________________ 
_____________________  I_I_I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը _________________ Համայնքը_____________ 

Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I_I_I_I

Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ
41-ԿԱՊ
 (տարեկան)

«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության վիճակագրության
պետական խորհրդի
2009թ. հոկտեմբերի 2-ի թիվ 22-Ն որոշմամբ

 

 Չլրացնել ß

ՏԳՏԴ I_I_I_I_I_I
Մարզը I_I_I
Համայնքը I_I_I_I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

ՄԻՋՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
200____ թ.   համար 

 

1. Հեռախոսային կապուղիներ
 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

 

Ա

Բ

1

 Միջքաղաքային և միջազգային հեռախոսային կապուղիների
 երկարությունը, հազար կապուղի/կմ

110

 

 այդ թվում՝ միջազգային (մայրուղային) կապ, ընդամենը

110.1

 

դրանից` օդային գծերով

110.1.1

 

մալուխային գծերով

110.1.2

 

որից` օպտիկաթելքային մալուխներով

110.1.2.1

 

ռադիոռելեային գծերով

110.1.3

 

արբանյակային գծերով

110.1.4

 

ազգային (մայրուղային) կապ, ընդամենը

110.2

 

դրանից` օդային գծերով

110.2.1

 

մալուխային գծերով

110.2.2

 

որից` օպտիկաթելքային մալուխներով

110.2.2.1

 

ռադիոռելեային գծերով

110.2.3

 

  գյուղական (մայրուղային) կապ, ընդամենը

110.3

 

դրանից` օդային գծերով

110.3.1

 

մալուխային գծերով

110.3.2

 

որից` օպտիկաթելքային մալուխներով

110.3.2.1

 

ռադիոռելեային գծերով

110.3.3

 

 Կապուղիների երկարությունը, որոնք առաջացել են հաղորդման թվային
 համակարգով, հազար կապուղի/կմ

120

 

դրանից` օպտիկաթելքային մալուխներով

120.1

 

 Միջազգային և ազգային կապուղիների երկարությունը, հազ. կմ

130

 

  այդ թվում` միջազգային կապուղիներ

130.1

 

դրանցից` մայրուղային մալուխներով

130.1.1

 

որից` օպտիկաթելքային մալուխներով

130.1.1.1

 

ռադիոռելեային գծերով

130.1.2

 

արբանյակային գծերով

130.1.3

 

  ազգային կապուղիներ

130.2

 

դրանցից` մայրուղային մալուխներով

130.2.1

 

որից` օպտիկաթելքային մալուխներով

130.2.1.1

 

ռադիոռելեային գծերով

130.2.2

 

գյուղական կապուղիներ

130.3

 

դրանցից` մայրուղային մալուխներով

130.3.1

 

որից` օպտիկաթելքային մալուխներով

130.3.1.1

 

ռադիոռելեային գծերով

130.3.2

 

 Վերջնամասային բոլոր հեռախոսային կապուղիների քանակը, որոնք առաջացել են վերջնամասային խտացման սարքավորումներով, հատ, ընդամենը

140

 

140 տողից`          վարձակալված հեռախոսային կապուղիների քանակը

140.1

 

վերջնամասային միջազգային կապուղիներով

140.2

 

կապի ծառայողական նպատակներով օգտագործվող կապուղիների քանակը

140.3

 

որոնք առաջացել են հաղորդման թվային համակարգով

140.3.1

 

 Միջքաղաքային ելքային հեռախոսային կապուղիների քանակը

150

 

 Միջազգային ելքային հեռախոսային կապուղիների քանակը

160

 

 

2. Միջքաղաքային հեռախոսային կայանների ունակությունը
 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

ունակությունը (կապուղի)
  

մոնտաժված

գործածության մեջ դրված

Ա

Բ

1

2

 Ազգային

210

 

 

 Գյուղական

220

 

 

 

3. Միջազգային հեռախոսային կայանների ունակությունը
 

Ցուցանիշի անվանումը

Տողի համարը

ունակությունը (կապուղի)
  

մոնտաժ-ված

գործածության մեջ դրված

Ա

Բ

1

2

 Միջազգային կոմուտատորներ,  ընդամենը

310

 

 

 Ավտոմատ միջազգային հեռախոսային կապի սարքավորումներ

320

 

 

դրանցից ՝ քվազիէլեկտրոնային և էլեկտրոնային համակարգով

320.1

 

 

 

4. Միջքաղաքային հերախոսային կապի խոսակցության կետերի քանակը, հատ (410)

 

Ղեկավար _____________________ _____________________
զգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող

_____________________

_____________________

(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

զգանուն, անուն)

(Ստորագրություն, պաշտոն)

_____________________

«__»  ___________20__թ.

(Հեռախոսահամար(ներ)

(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ

______________________@____________________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.07.2010, թիվ 25-Ն 01.01.2011, թիվ 22-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան