ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2013 թվականի N 1202-Ա
Գ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, Ա. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԵՎ Ջ. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության տեխնիկական կանոնակարգման բաժնի պետ Գ. Մարգարյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ա. Մելքոնյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի մասնագետ Ջ. Մկրտչյանին 2013 թվականի դեկտեմբերի 22-25-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Հայաստանի Հանրապետությունը Մաքսային միությանն անդամակցելու համար սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրի ազգային մասի ձևավորման և վարման, ինչպես նաև Մաքսային միության միասնական ռեեստրում դրանց ներառելու և փոփոխություններ կատարելու կարգին և ավտոմատացված ծրագրային ապահովմանն ուղղված ճանաչողական այցին մասնակցելու համար:
2. Գ. Մարգարյանի, Ա. Մելքոնյանի և Ջ. Մկրտչյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 20 Երևան |