ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2009 թվականի N 920-Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում Է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի զարգացման ծրագրի շրջանակներում վարկային համաձայնագրի «բ» հավելվածի, II ժամանակացույցի «գ» մասի համաձայն 2005 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2009 թվականի մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում գնված և «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված սարքավորումները, մեքենամեխանիզմները, տրանսպորտային և այլ միջոցներ՝ համաձայն 1, 2, 3, 4 և 5 հավելվածների (ընդամենը 881936658.6 դրամ գումարով), նվիրաբերել համապատասխան ջրօգտագործողների ընկերություններին՝ նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Ջրային տնտեսության զարգացման և
բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից նվիրաբերության պայմանագրերի կնքումը և համապատասխան գույքի հանձնումը ջրօգտագործողների ընկերություններին։ Պայմանագրերում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվելու են համապատասխան ջրօգտագործողների ընկերությունների միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
| |
* - Ծանոթություն - |
Հավելվածը չի բերվում: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|