Գլխավոր տեղեկություն
Номер
N 76-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.02.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2008.02.13/9(599) Հոդ.157
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.01.2008
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.02.2008
Дата вступления в силу
23.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հունվարի 2008 թվականի N 76-Ն

 

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ հատուկ քննչական ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը և պայմաններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև oրենքով չարգելված այլ միջոցների հաշվին` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. փետրվարի 2

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան