ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
19 մարտի 2013 թ. |
N 622-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 359-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի N 397-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 19-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված Երևանի քաղաքապետի լիազորությունները պատվիրակել.
1) Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին, բացառությամբ սույն որոշման 3-րդ կետում նշված դեպքի,
2) Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին, բացառությամբ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերի:
2. Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաև այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու (մուտքագրելու) լիազորությունները, բացառությամբ այն բազմաբնակարան շենքերի, որոնցում կառավարման մարմի լիազորություններն իրականացվում է Երևանի քաղաքապետի կողմից և սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում ու 3-րդ կետում նշված դեպքերի, վերապահել Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին:
3. Թույլատրել Երևանի քաղաքապետին իրականացնել պիլոտային (փորձնական) ծրագիր` աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաև այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու (մուտքագրելու) լիազորությունները մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ վերապահել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտրված կազմակերպությանը:
4. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին լիազորություններ վերապահելու մասին» N 359-Ն և 2012 թվականի փետրվարի 14-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու մասին» N 397-Ն որոշումները։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |