«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 ապրիլի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60013173
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 ապրիլի 2013 թ. ք. Երևան |
N 113-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգը հաստատելու մասին» N 149-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` Հայաստանի Հանրապետությունից էլեկտրական էներգիայի արտահանման կարգում (այսուհետ՝ Կարգ), կատարել հետևյալ լրացումները.
1) Կարգի նախաբանը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ. «Սույն կարգի 6-րդ և 8-17-րդ կետերը չեն տարածվում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև իրականացվող գազ՝ էլեկտրական էներգիայի դիմաց գործարքի շրջանակում «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից Իրանի Իսլամական Հանրապետություն էլեկտրական էներգիայի արտահանման գործընթացի վրա:»,
2) Կարգի 6-րդ կետում «ընկերություններ» բառից հետո լրացնել «, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայան» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |