ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2004 թվականի N 63-Ն
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխան` անդրսահմանային ջրային համակարգերի համատեղ օգտագործումն ավելի արդյունավետ և հստակ դարձնելու նպատակով`
1. Հաստատել անդրսահմանային ջրային համակարգի օգտագործման համատեղ մշտական գործող միջպետական հանձնաժողովների հայկական կողմի և դրանց գործունեությանն օժանդակող փորձագետների կազմերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. փետրվարի 12 |
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ` ԸՍՏ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ
I. Ախուրյանի ջրամբարի շահագործման համար
Է. Սարգսյան | - «Ախուրյան - Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն (հայկական կողմի նախագահ) |
Ե. Կարապետյան |
- «Ախուրյան - Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ` միջպետական ջրաչափության գծով |
Ս. Խաչատրյան |
- «Ախուրյան - Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի միջպետական խմբի պետ |
Հ. Սարգսյան |
- Ախուրյանի ջրամբարի պետ |
Ա. Սարգսյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ՀՌՈՒԿ-ի պետական ջրային կադաստրի և հաշվեկշռի բաժնի հիդրոլոգիական խմբի առաջատար մասնագետ |
Ս. Սահակյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Ախուրյանի ջրավազանային կառավարման բաժնի պետ |
Է. Ոսկանյան |
- թարգմանիչ |
II. Հոկտեմբերյանի (Սարդարապատի) կարգավորիչի շահագործման համար
Է. Սարգսյան |
- «Ախուրյան - Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն (հայկական կողմի նախագահ) |
Ե. Կարապետյան |
- «Ախուրյան - Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ` միջպետական ջրաչափության գծով |
Ս. Խաչատրյան |
- «Ախուրյան - Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի միջպետական խմբի պետ |
Գ. Սիմոնյան |
- «Ախուրյան - Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի Արմավիրի ջրանցքի գլխամասային հիդրոհանգույցի պետ |
Ա. Սարգսյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ՀՌՈՒԿ-ի պետական ջրային կադաստրի և հաշվեկշռի բաժնի հիդրոլոգիական խմբի առաջատար մասնագետ |
Ս. Մարտիրոսյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Ախուրյանի ջրավազանային կառավարման բաժնի առաջին կարգի մասնագետ |
Է. Ոսկանյան |
- թարգմանիչ |
(Հավելվածը խմբ. 28.09.06 N 714-Ն, փոփ. 18.12.06 N 1002-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Զ Մ
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆԻ (ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ) ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ
Մ. Սահակյան | - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի տեսչական վերահսկողության վարչության պետ-գլխավոր պետական տեսուչի տեղակալ |
Յու. Պեպանյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ջրատնտեսական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող վարչության պետի տեղակալ - ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի բաժնի պետ |
Ա. Զակեոսյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, հաշվառման և իրացման համակարգման վարչության խմելու և ոռոգման ջրերի իրացման, բաժանորդային էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգման բաժնի պետ |
Գ. Մուրադյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ |
Մ. Տոնոյան |
|
Գ. Գևորգյան |
- «Հայջրնախագիծ» ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխամասային ջրհավաք հանգույցի նախագծի գլխավոր ճարտարագետ |
Զ. Զազյան |
- «Հայջրնախագիծ» ինստիտուտ» ՓԲԸ-ի Արմավիրի մայր ջրանցքի նախագծի գլխավոր ճարտարագետ |
Հ. Հարությունյան |
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի պետի տեղակալ |
Ն. Բակունց |
- ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժնի պետ |
(Հավելվածը խմբ. 28.09.06 N 714-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |