«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2003 թվականի N 698-Ն
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԶԲՈՍԱՅԳԻՆԵՐԻ, ՊՈՒՐԱԿՆԵՐԻ ՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ «ԿԵՆՏՐՈՆ-ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 09.03.06 N 254-Ն)
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 09.03.06 N 254-Ն)
1. Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող և սահմանված կարգով այլ անձանց՝ օգտագործման իրավունքով չհատկացված զբոսայգիների, պուրակների ու այգիների բացառությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի տարածքները կառուցապատման իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրել «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերությանը՝ տվյալ հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով:
(1-ին կետը լրաց. 15.07.04 N 1043-Ն, փոփ. 09.03.06 N 254-Ն)
2. (կետն ուժը կորցրել է 09.03.06 N 254-Ն)
3. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Երևանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող և սահմանված կարգով այլ անձանց` օգտագործման իրավունքով հատկացված զբոսայգիների, պուրակների ու այգիների հողամասերի վարձակալության պայմանագրերը պահպանում են իրենց իրավական ուժը մինչև պայմանագրերում նշված ժամկետների ավարտը:
(3-րդ կետը խմբ. 09.03.06 N 254-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 09.03.06 N 254-Ն)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|