ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
6 փետրվարի 2007 թ. |
թիվ 25-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐԹՈՒՐ ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով Արթուր Գյուլնազարյանի (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 701) 2006 թվականի նոյեմբերի 9-ի և 2007 թվականի հունվարի 19-ի հայտերը և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2007 թվականի փետրվարի 1-ի թիվ 6 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Արթուր Գյուլնազարյանի (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ 701) մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա` գործունեությունը քաղաք Երևան, Մուրացանի 113/4 հասցեում իրականացնելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
|