«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 օգոստոսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 10204215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 oգոստոսի 2004 թ. |
N 129-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 189-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Հրամայում եմ՝
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2003 թ. մայիսի 15-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը և քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 189-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
Հրամանով հաստատված հավելված 1-ի՝
1. 3-րդ կետի «գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով,
2. 3-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները՝ բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.
բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցութային կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:»,
3. 6-րդ կետի «գ» ենթակետի «գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով,
4. 12-րդ կետի`
ա) «թ» ենթակետից հանել «հաստատում և» բառերը,
բ) «ժգ» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը,
գ) «ժթ» ենթակետի «մնացած փաստաթղթերը» բառերը փոխարինել «մրցութային փաթեթը» բառերով,
5. 19-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը»,
6. 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթն Աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:»:
Որոշմամբ հաստատված հավելված 2-ի՝
1. 3-րդ կետի «գիտական հաստատություններից և հասարակական միավորումներից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով,
2. 3-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները՝ բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն,
բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որը քաղաքացիական ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել:»,
3. 6-րդ կետի «գ» ենթակետի «գիտական հաստատությունների և հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող» բառերով,
4. 12-րդ կետի՝
ա) «ժա» ենթակետից հանել «հաստատում և» բառերը,
բ) «ժե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը,
գ) «ժթ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
դ) «ի» ենթակետի «մնացած փաստաթղթերը» բառերը փոխարինել «մրցութային փաթեթը» բառերով,
5. 19-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը,
6. 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթն Աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը»:
Դ. Հարությունյան