ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 7-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ և 39-րդ հոդվածների 1-ին մասից հանել «կամ խեղման» բառերը:
Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «հաշմանդամ դառնալու» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով, իսկ «սահմանափակում ունեցող հաշմանդամ» բառերը՝ «սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «հաշմանդամության» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով։
Հոդված 4. Օրենքում գործածվող՝ պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի դեպքում սահմանված դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի վրա։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մարտի 1 Երևան ՀՕ-77-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2024 թվական: