ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 1-ին հավելվածում`
1) 1.4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» ենթակետով.
«ը) յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ առկա հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը:».
2) 2.1-ին կետի 7-րդ պարբերության «1.4-րդ կետի «բ»-«զ» ենթակետերում» բառերը փոխարինել «1.4-րդ կետի «բ»-«զ» և «ը» ենթակետերում» բառերով.
3) 11.3-րդ կետի երկրորդ նախադասությունը «հարկվող գործարքների» բառերից հետո լրացնել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկներով առաջացող` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարի վրա:
Հայաստանի Հանրապետության Ս. Սարգսյան 2017 թ. նոյեմբերի 13
Նախագահ
Երևան
ՀՕ-181-Ն