ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 11-ին
«ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի երկրորդ նախադասությունը «Հանրապետության» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.«առողջապահության բնագավառի լիազորված պետական մարմինը (այսուհետ` լիազորված պետական մարմին):»:
Հոդված 2.
Օրենքի 2 հոդվածի երրորդ նախադասությունը «օգտագործման» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.«համար լիազորված պետական մարմինը մշակում է պետական նպատակային ծրագիր, որը հաստատում է կառավարությունը:»:
Հոդված 3.
Օրենքի 5 հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր նախադասությամբ.«ՁԻԱՀ-ի կանխարգելման և ՄԻԱՎ-ով վարակված անձանց բուժման միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված առողջապահական ձեռնարկություններում, որոնց ցանկը հաստատում է կառավարությունը:»:
Հոդված 4.
Օրենքի 11 հոդվածի վերջին նախադասությունից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերը:
Հոդված 5.
Օրենքի 12 հոդվածի վերջին նախադասությունը «պայմաններ» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.«լիազորված պետական մարմնի սահմանած կարգով:»:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|