ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258, այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «ա» կետի «13, 15, 31, 34 (չորրորդ մաս), 35 (առաջին մաս), 36 (առաջին մաս), 38 (առաջին մաս), 39, 40» բառերը փոխարինել «7 (երրորդ մաս), 8, 9, 13-23, 25-28, 31, 33 (չորրորդ մաս), 34 (չորրորդ մաս), 35, 36 (առաջին մաս), 38, 39, 40» բառերով.
2) «բ» կետի «13, 15, 29 (երրորդ մաս), 34 (չորրորդ մաս), 37 (երրորդ մասի «ա» կետ), 38 (առաջին մաս), 39, 40» բառերը փոխարինել «7 (երրորդ մաս), 8, 9, 13-23, 25-28, 29 (երրորդ մաս), 33 (չորրորդ մաս), 34 (չորրորդ մաս), 37 (երրորդ մասի «ա» կետ), 38, 39, 40» բառերով.
3) «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքով նախատեսված դրույթները, և հարկադիր կատարողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 6-28, 38 հոդվածներով նախատեսված դրույթները.».
4) «դ» կետի «36-րդ հոդվածի երրորդ և չորրորդ» բառերը փոխարինել «36 հոդվածի առաջին և երկրորդ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. | Կենսաթոշակի ընտրության իրավունքը |
Պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ:»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 10. | Երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու պայմանները |
Երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմիններում ծառայությունը կարգավորող օրենքներով սահմանված կարգով և ժամկետներով զինվորական ծառայություն անցած այն զինծառայողները, ովքեր`
ա) ծառայությունից սահմանված կարգով արձակվելու պահին ունեն առնվազն 20 տարվա զինվորական ծառայության ընդհանուր ժամկետ (ստաժ).
բ) տարիքի կամ առողջական վիճակի կամ հաստիքների կրճատման պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու պահին առնվազն 50 տարեկան են և ունեն 25 և ավելի տարվա ընդհանուր աշխատանքային (ապահովագրական) ստաժ, որում զինվորական ծառայության ընդհանուր ժամկետը (ստաժը) կազմում է առնվազն 8 տարի:
Սույն հոդվածով սահմանված անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժի բացակայության դեպքում զինծառայողների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի «բ» կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) 8 տարուց ավելի զինվորական ծառայության յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար երկարամյա ծառայության կենսաթոշակին ավելանում է ամսական դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի մեկ տոկոսի, բայց ոչ ավելի 5 տոկոսը, 25 տարուց ավելի արտոնյալ հաշվարկով զինվորական ծառայության և այլ բնույթի գործունեության մեկ լրիվ տարվա համար` 2 տոկոսի և 25 տարուց ավելի աշխատած և զինվորական ծառայության հետ չկապված մեկ լրիվ տարվա համար` մեկ տոկոսի չափով:»:
Հոդված 5. | Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. |
«Հոդված 12. | Երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ ստաժի հաշվարկման կարգը և պայմանները |
Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ընդհանուր ժամկետի (ստաժի) օրացուցային և զինվորական ծառայության ժամկետի (ստաժի) արտոնյալ հաշվարկի, ինչպես նաև այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 6. | Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. |
«Հոդված 13. | Հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու պայմանները |
Հաշմանդամության կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված զինծառայողներին, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել`
ա) զինվորական ծառայության ընթացքում.
բ) ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո 5 տարվա ընթացքում, սակայն ծառայության ժամանակ ծագած հիվանդության, վնասվածքի կամ խեղման պատճառով, այդ ժամկետից ուշ, սակայն ծառայության ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով ծագած հաշմանդամության պատճառով:
Սույն օրենքի համաձայն` հաշմանդամության կենսաթոշակի իրավունք տվող պատճառներն են զինվորական ծառայության ժամանակ ստացած վնասվածքները, խեղումները և հիվանդությունները:»:
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ է նշանակվում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի այն անդամներին, ովքեր գտնվել են նրա խնամքի տակ, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, ինչպես նաև մինչև 18 տարեկան դառնալը հաշմանդամ ճանաչված զավակներին` անկախ նրանից` վերջիններս զոհված (մահացած) կերակրողի խնամքի տակ եղել են, թե ոչ:»:
Հոդված 8. | Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. |
«Հոդված 16. | Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամները |
Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն ընտանիքի հետևյալ անդամները.
ա) 18 տարին չլրացած երեխան, եղբայրը, քույրը և թոռը, ընդ որում` եղբայրը, քույրը և թոռը, եթե չունեն աշխատունակ ծնողներ և չեն աշխատում.
բ) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը և չեն աշխատում.
գ) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ անկախ տարիքից հաշմանդամ ճանաչված ծնողները, ամուսինը, եթե չեն աշխատում.
դ) ամուսինը կամ ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը՝ անկախ տարիքից, եթե նա զբաղված է զոհված (մահացած) կերակրողի ութ տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով և չի աշխատում.
ե) պապը և տատը, եթե չունեն աշխատունակ զավակներ և չեն աշխատում:
Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնագիտական-տեխնիկական ուսումնարանների առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորողները կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն մինչև նշված ուսումնական հաստատություններն ավարտելը, բայց ոչ ավելի, քան մինչև նրանց 23 տարին լրանալը:»:
Հոդված 9. | Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. |
«Հոդված 18. | Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ վճարելը պետության լրիվ խնամքի տակ գտնվող երեխային |
Պետության լրիվ խնամքի տակ գտնվող և խնամակալական կազմակերպությունում ապրող երեխայի` կերակրողին կորցնելու դեպքում նշանակված սոցիալական կենսաթոշակը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով:»:
Հոդված 10. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) «գանգատարկման» բառը փոխարինել «բողոքարկման» բառով.
2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.
«Կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակ փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածում`
1) «ա» կետի «ԲՍՓՀ-ի» բառը փոխարինել «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի» բառերով.
2) «ա» և «բ» կետերում «12 ամսից ոչ ուշ» բառերը փոխարինել «6 ամսվա ընթացքում» բառերով.
3) 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 22-րդ հոդվածում «ԲՍՓՀ-ն» բառը փոխարինել «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմինը» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 և 22 հոդվածներով» բառերը` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 և 24 հոդվածներով» բառերով:
Հոդված 13. Օրենքի 23-րդ հոդվածում «գանգատարկումը» բառը փոխարինել «բողոքարկումը» բառով, իսկ «գանգատարկվել» բառը` «բողոքարկվել» բառով:
Հոդված 14. Օրենքի 25-րդ հոդվածում`
ա) 1-ին մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) իրենց խնամքի տակ, սույն օրենքի 16 հոդվածի «ա» և «բ» կետերով սահմանված, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով խնամարկյալներ ունեցող կենսաթոշակառուների համար` յուրաքանչյուր խնամարկյալին` բազային կենսաթոշակի 30 տոկոսի չափով.».
բ) 1-ին մասի «զ» կետի «հաշվարկված կենսաթոշակների 20 տոկոսի չափով» բառերը փոխարինել «սույն օրենքի 14 և 24 հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի 40 տոկոսի չափով» բառերով.
գ) 1-ին մասի «է» կետի «կերակրողին կորցնելու դեպքում հաշվարկված և նշանակված սոցիալական կենսաթոշակի 20 տոկոսի չափով» բառերը փոխարինել «սույն օրենքի 19 և 24 հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի 40 տոկոսի չափով» բառերով.
դ) 2-րդ մասի «եռապատիկից» բառը փոխարինել «քառապատիկից» բառով:
Հոդված 15. | Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. |
«Հոդված 26. | Կենսաթոշակ վճարելը, վճարելը կասեցնելը, դադարեցնելը և վերսկսելը |
Սույն օրենքով նշանակված կենսաթոշակը վճարվում է ըստ կենսաթոշակառուի փաստացի բնակության վայրի:
Կենսաթոշակը կարող է վճարվել լիազորագրով: Կասեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում:
Կենսաթոշակը մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել վեց ամսից ոչ ավելի՝ սկսած կենսաթոշակ չստացած ամսից:
Պետության լրիվ խնամքի տակ գտնվող և խնամակալական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուին (բացառությամբ սույն օրենքի 18 հոդվածով սահմանված դեպքի) վճարվում է նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը:
Ազատազրկման վայրում գտնվող ազատազրկվածին կենսաթոշակ նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Օտարերկրյա պետություն մշտական բնակության մեկնող կենսաթոշակառուին կենսաթոշակ է վճարվում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61 հոդվածին համապատասխան:
Սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը կասեցվում, դադարեցվում և վերսկսվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60 հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 16. Օրենքի 27-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51 հոդվածով» բառերը փոխարինել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 հոդվածով» բառերով:
Հոդված 17. Օրենքի 30-րդ հոդվածում`
1) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասի երկրորդ նախադասությունը.
2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.
«Զինծառայողներին (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի) տարվա ընթացքում մեկ անգամ վճարվում է նաև`
ա) ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում դրամական օգնություն պաշտոնային դրույքաչափի և զինվորական կոչման դրույքաչափի 50 տոկոսի չափով, եթե նախկին և նոր ծառայության վայրերի հեռավորությունը 50-100 կմ է, պաշտոնային դրույքաչափի և զինվորական կոչման դրույքաչափի 100 տոկոսի չափով, եթե այդ հեռավորությունը 100 կմ և ավելի է, իսկ զինծառայողի ընտանիքի` նրան ուղեկցող յուրաքանչյուր անդամին դրամական օգնությունը վճարվում է վերը նշված դրույքաչափերի 25 տոկոսի չափով.
բ) միանվագ դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի և զինվորական կոչման դրույքաչափի կրկնակին չգերազանցող չափով` համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ:»:
Հոդված 18. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գազի, ջրամատակարարման ծառայություններից և տրանսպորտից օգտվելու համար սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողին, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին (ամուսնուն, ծնողներին, ինչպես նաև սույն օրենքի 16 հոդվածով սահմանված` կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամներին) տրվում է ամսական 5000 դրամ դրամական օգնություն, իսկ եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամների թիվը հինգից ավելի է, հինգից ավելի յուրաքանչյուր անձի համար լրացուցիչ տրվում է 1000 դրամ:»:
Հոդված 19. Օրենքի 37-րդ հոդվածում`
1) «ա» կետը «ուսումնական հաստատություններ» բառերից հետո լրացնել «, ներառյալ` բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա,» բառերով.
2) «բ» կետը «քաղաքացիների» բառից հետո լրացնել «զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում,» բառերով:
Հոդված 20. Օրենքի 40-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Հաշմանդամության կենսաթոշակ ստացող զինծառայողների մահվան դեպքում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով:»:
Հոդված 21.
Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Սույն օրենքի 8-րդ հոդվածով, 11-րդ հոդվածի 2-րդ կետով, 12-րդ հոդվածով նախատեսված` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
Սույն օրենքի 20-րդ հոդվածի դրույթները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով ստացած վնասվածքների, խեղումների, առաջացած հիվանդությունների պատճառով մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը մահացած` հաշմանդամության կենսաթոշակ ստացած զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
|
2005 թ. հունվարի 15 |