Գլխավոր տեղեկություն
Номер
N 137
Տիպ
Հրաման
Тип
Հիմնական ակտ (06.02.1996-22.04.1999)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
05.02.1996
Дата подписания
05.02.1996
Дата вступления в силу
06.02.1996

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

Հ Ր Ա Մ Ա Ն  N 137

«5» փետրվարի 1996 թ.

ք. Երևան

Հայաստանի Հանրապետության նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի 79 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թ. հունվարի 15-ի թիվ 13 որոշմամբ հաստատված «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի» 12 կետի համաձայն

հրամայում եմ

Հաստատել «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանի վարման կարգը»:

Վ. Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարության 1996 թ.
փետրվարի 5-ի N 137 հրամանով

Կ Ա Ր Գ

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

1. Սույն կարգը մշակվել է ՀՀ նախագահի 1995 թ. հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի 79 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թ. հունվարի 15-ի N 13 որոշմամբ հաստատված «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի» 12 կետի համաձայն և սահմանվում է գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանի վարման կարգը:

2. Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցումը կատարվում է գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

3. Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանում գրանցման են ենթակա բոլոր գերատեսչական նորմատիվ ակտերը բացառությամբ «գաղտնի» գլխագիր ունեցողներից, որոնք գրանցվում են հատուկ գրանցամատյանում:

4. Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ` հերթական կարգով համարակալվում, կարվում է համապատասխան էջերով և կնքվում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կնիքով (ձևը կցվում է հավելված 1):

Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանը վարվում է նաև համակարգչային հատուկ ծրագրով:

5. Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանում նշվում է`

ա) պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտի հերթական թիվը.

բ) պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ստացման ամսաթիվը.

գ) պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտի ընդունման ամսաթիվը.

դ) պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտն ընդունող նախարարությունը կամ գերատեսչությունը.

ե) պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտի անվանումը.

զ) պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտը գրանցելու մասին եզրակացությունը ստորագրած պաշտոնատար անձի անուն ազգանունը.

է) պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտը գրանցելու մասին եզրակացությունը թիվը.

ը) պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտը գրանցելու մասին եզրակացությունը, ամսաթիվը.

թ) պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտի գրանցման թիվը.

ժ) գրանցված նորմատիվ ակտի վերադարձման ամսաթիվը:

6. Պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտը գրանցելու մասին եզրակացությունը կազմվում է սույն կարգի հավելված 2-ով սահմանվածի կարգով: Կազմված և հաստատված եզրակացությունը հանձնվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ նրա տեղակալներին, որոնք որոշում են գրանցել կամ մերժել գերատեսչական նորմատիվ ակտի պետական գրանցումը:

7. Պետական գրանցման ենթակա գերատեսչական նորմատիվ ակտի գրանցման թիվը (համարը) կազմված է ութ թվանշաններից, որոնցից առաջին երկուսը սույն կարգի հավելված 3-ում սահմանված նախարարության կամ գերատեսչության դասիչի համարն է, երրորդ և չորրորդ թվանշանները` պետական գրանցման տարեթիվն է, իսկ վերջին չորսը թվանշանները` տվյալ տարում պետական գրանցում ստացած գերատեսչական նորմատիվ ակտի հերթական համարն է:

8. Գերատեսչական նորմատիվ ակտը գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանում գրանցվում է միայն այդ ակտի վերաբերյալ եզրակացության մեջ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ նրա տեղակալների կողմից «գրանցել» մակագրությունը կատարելուց հետո:

9. Գերատեսչական նորմատիվ ակտը գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման գրանցամատյանում գրանցումները պետք է կատարվեն հստակ, ընթեռնելի ձեռագրով, առանց ջնջումների և տողեր բաց թողնելու:

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ

 6 փետրվարի 1996թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 01960001

Հավելված 1
ՀՀ արդարադատության նախարարության 1996 թ.
փետրվարի 5-ի N 137 հրամանով հաստատված կարգի

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

թիվ նորմատիվ ակտի ստացման
ամսաթիվը
նորմատիվ ակտի ստացման
ամսաթիվը
նախարարությունը, գերա-
տեսչությունը, նրա հասցեն
նորմատիվ ակտն ընդունող նորմատիվ ակտի անվանումը
  նորմատիվ ակտը գրանցելու
մասին եզրակացությունը
ստորագրված (հաստատած) պաշտոնատար անձը 
նորմատիվ ակտի
եզրակացության թիվը 
նորմատիվ ակտի գրանցելու մասին
եզրակացության ամսաթիվը 
նորմատիվ ակտի
գրանցման թիվը
(համարը)
գրանցված նորմատիվ ակտի վերադարձման ամսաթիվը

Հավելված 2
ՀՀ արդարադատության նախարարության 1996 թ.
փետրվարի 5-ի N 137 հրամանով հաստատված կարգի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

------------------------------

գրանցել (գրանցումը մերժել)

 ---- ----------- 199-թ.

---------------------------------

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԹԻՎ-

------------------------------------------------------------------------------------------------------

(նորմատիվ ակտն ընդունող մարմնի անվանումը)
------------------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------------------
(նորմատիվ ակտի անվանումը)

--- -------199-թ.

--- -------199-թ.

--- ------- 199-թ.

 (հաստատման ամսաթիվը)

(հանձնման ամսաթիվը)

(կատարման ժամկետը)

------------------------------------------------------------------------------------------------

-------------------------------------------------------------------------------------------------

(եզրակացություն)
-------------------------------------------------------------------------------------------------
(վարչության խորհրդատու Ա. Ա. Հ.)

--- -------199-թ.

----------------------------

(եզրակացության ամսաթիվը)

 (ստորագրություն)

(փորձագետ Ա. Ա. Հ.)

--- -------199-թ.

----------------------------

(եզրակացության ամսաթիվը)

 (ստորագրություն)

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
-------------------------------
ենթակա է (ենթակա չի) գրանցման
---- ---------- 199-թ.
-------------------------------

Հավելված 3
ՀՀ արդարադատության նախարարության 1996 թ.
փետրվարի 5-ի N 137 հրամանով հաստատված կարգի

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԻՉՆԵՐ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

01. Արդարադատության նախարարություն

02. Ազգային անվտանգության նախարարություն

03. Առողջապահության նախարարություն

04. Առևտրի, սպասարկման և զբոսաշրջիկության նախարարություն

05. Արդյունաբերության նախարարություն

06. Արտաքին գործերի նախարարություն

07. Բնապահպանության և ընդերքի նախարարություն

08. Գյուղատնտեսության և պարենի նախարարություն

09. Էկոնոմիկայի նախարարություն

10. Էներգետիկայի նախարարություն

11. Կապի նախարարություն

12. Կրթության և գիտության նախարարություն

13. Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն

14. Ներքին գործերի նախարարություն

15. Պաշտպանության նախարարություն

16. Սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն

17. Տեղեկատվության նախարարություն

18. Տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն

19. Քաղաքաշինության նախարարություն

20. Ֆինանսների նախարարություն

21. Արտակարգ իրավիճակների վարչություն

22. Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն

23. Ազգային ժողովի հետ կապերի գծով նախարար

24. ԱՊՀ, Եվրոմիության և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի նախարար

25. Տերիտորիալ կառավարման գծով նախարար

26. Կառավարության-քարտուղար նախարար

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

35. Արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային

հսկողության վարչություն

36. Արտոնագրային վարչություն

37. ՀՀ Կառավարությանն առընթեր արխիվային վարչություն

38. Բարձրագույն որակավորման հանձնաժողով

39. Կրոնի գործերի պետական խորհուրդ

40. «Հայարդշինանյութեր» ԱՄ

41. «Հայբնակկոմտնտ» ՀՄ

42. Հայկական պետական ինֆորմացիոն գործակալություն (Արմենպրես)

43. Հարկային տեսչություն

44. Կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչություն

45. Հեղինակային իրավունքների ազգային գործակալություն

46. Հիդրոօդերևութաբանության վարչություն

47. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մատենադարան)

48. Մաքսային վարչություն

49. Պետական ռեզերվների վարչություն

50. Պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն

51. Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն

52. Ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչություն

53. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

54. Օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողով

ՄԱՐԶԵՐ

70. Երևան

71. Արագածոտն

72. Արարատ

73. Արմավիր

74. Գեղարքունիք

75. Լոռի

76. Կոտայք

77. Շիրակ

78. Սյունիք

79. Վայոց ձոր

80. Տավուշ

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
աՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
6 փետրվարի 1996 թ
Պետական գրանցման թիվ 01960001

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան