ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի փետրվարի 27-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 241-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «անվտանգության» բառից հետո «և» բառը փոխարինել «կամ» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհազարապատիկի» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 241-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածի 1-ին մասով խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասում «անվտանգության» բառից հետո «և» բառը փոխարինել «կամ» բառով:
Հոդված 5. Օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի» բառերը փոխարինել «հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 247-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածի 1-ին մասով խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը:»:
Հոդված 7. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. մարտի 15 Երևան ՀՕ-25-Ն |