ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի մայիսի 26-ին
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177 օրենքի 116-րդ հոդվածի վերնագրի և տեքստի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման» բառերը փոխարինել «Փողերի լվացման» բառերով:
Հոդված 2. Օրենքի 122-րդ հոդվածի 1-ին մասի «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման» բառերը փոխարինել «Փողերի լվացման» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վաթսուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ 2008 թ. հունիսի 21 Երևան ՀՕ-89-Ն
Ս. Սարգսյան
