ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 24-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 3-րդ հոդվածում «վալյուտային» բառը փոխարինել «արժութային» բառով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 165-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 165. |
ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ և ԻՐԱՎԱԿԱՆ ԱՅԼ ԱԿՏԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետությունում ապրանքների իրացման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման փողային գնանշումները, ինչպես նաև այդ գործարքների դիմաց փողային վճարումները Հայաստանի Հանրապետության դրամով իրականացնելու պահանջը չկատարելը, ինչպես նաև արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ չկատարելը`
առաջացնում է նախազգուշացում` խախտումը վերացնելու կամ ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով:
Նույն գործողությունները, որոնք կրկին անգամ կատարվել են վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում են տուգանքի նշանակում` խախտման գումարի չափով, ընդ որում` յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտումը համարվում է մեկ խախտում:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի առաջին պարբերությունից և երկրորդ պարբերության 1-ին կետից հանել «165,» թիվը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածի առաջին պարբերությունը «48.1,» թվից հետո լրացնել «165,» թվով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին կետում «օտարերկրյա վալյուտայով և վճարման փաստաթղթերով անօրինական գործառնություններ կատարելու,» բառերը փոխարինել «արժութային հարաբերությունները կարգավորող օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված պահանջները խախտելու,» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|