Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-352-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (30.11.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 29.11.2023
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.11.2023
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.11.2023
Дата вступления в силу
30.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 16-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 18-րդ մասը «այլ անձնագիր» բառերից հետո լրացնել «մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդնումն ու գործարկումը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել, իսկ 3.1-ին մասի «2024 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդնումն ու գործարկումը» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. նոյեմբերի 28

Երևան

ՀՕ-352-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 նոյեմբերի 2023 թվական: