ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 16-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասում «13-րդ և 14.4-րդ» բառերը փոխարինել «13-րդ, 14.4-րդ և 16.1-ին» բառերով:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը «հակակոռուպցիոն կոմիտեում» բառերից հետո լրացնել «, հատուկ քննչական ծառայությունում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 14.2-րդ հոդվածի 2-րդ մասը «քննչական կոմիտեում» բառերից հետո լրացնել «, հատուկ քննչական ծառայությունում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 16.1-ին հոդվածը՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողին վճարվում է հավելավճար՝ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզության գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում ծառայության յուրաքանչյուր տարվա համար՝ երկու տոկոսի չափով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 12 Երևան ՀՕ-422-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 դեկտեմբերի 2022 թվական: