ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի հունիսի 25-ին
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 43. | Պետական տուրքը |
Ընկերությանը, Ընկերության մասնաճյուղին, Ընկերության ներկայացուցչությանը, օտարերկրյա Ընկերության մասնաճյուղին կամ ներկայացուցչությանը, վերաապահովագրական ընկերությանը, ապահովագրական բրոքերային ընկերությանը լիցենզիա տալու, գրանցելու կամ հաշվառելու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. հունիսի 27 Երևան ՀՕ-70-Ն |