ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2019 թվականի մայիսի 31-ին
«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«թ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված քրեագիտական պահանջներին չհամապատասխանող տեխնիկական բնութագիր ունեցող զենք և ռազմամթերք.»:
Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.
«Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. հունիսի 6 Երևան ՀՕ-48-Ն |