ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2 սեպտեմբերի 2020 թ. |
թիվ 16-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 61-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի «2020 թվականի վիճակագրական ծրագիրը հաստատելու մասին» թիվ 61-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետով հաստատված հավելվածի՝
1) գլխագրում «Հավելված 1» բառերը փոխարինել «Հավելված» բառով.
2) Մաս 1-ի 7.0.-րդ գլուխը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
« |
7.0. ՄԱՐԴԱՀԱՄԱՐ
|
». |
3) «Մաս 13 «2020 թվականի վիճակագրական ծրագրի» 14.1 2020 թվականի միջոցառումներ՝ ուղղված 2021 թվականի մարդահամարի նախապատրաստմանը և անցկացմանը» բառերը և թվերը փոխարինել «Մաս 14 «2020 թվականի վիճակագրական ծրագրի» 14.1 2020 թվականի միջոցառումներ՝ ուղղված 2021 թվականի մարդահամարի նախապատրաստմանը և անցկացմանը» բառերով և թվերով և Մաս 14-ը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«Մաս 14 2020 թվականի վիճակագրական ծրագրի |
14.1 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝
ՈՒՂՂՎԱԾ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` | Ս. Մնացականյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2020 թվական: