ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի հունիսի 13-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 88-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի աղյուսակի 5-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2208 20 |
կոնյակ, բրենդի և այլ սպիրտային թրմեր |
1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) |
ա. 1-ից մինչև 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3000 դրամ |
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ակցիզային հարկ վճարողների, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի, չշշալցված կոնյակի սպիրտի և ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների) իրացման դեպքում (այդ թվում` անհատույց) այդ ապրանքների իրացման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար 3500 դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Ակցիզային հարկ վճարողների կողմից ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների իրացման դեպքում (այդ թվում` անհատույց) այդ ապրանքների իրացման գինը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի) 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար`
1) մինչև 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 4000 դրամից.
2) 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 4500 դրամից.
3) 6-ից մինչև 7 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 6000 դրամից.
4) 8-ից մինչև 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 9000 դրամից.
5) 11 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000 դրամից:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հանրապետության նախագահ 2018 թ. հունիսի 28 Երևան ՀՕ-357-Ն
Ա. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|