Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-267-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.04.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.03.30/25(1383) Հոդ.460
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
23.03.2018
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.03.2018
Дата вступления в силу
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին

 

«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-254-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում`

1) 1-ին մասի «գործադիր իշխանության համակարգում գործող» բառերը փոխարինել «կառավարությանը ենթակա» բառերով.

2) 2-րդ մասից հանել «ֆինանսների նախարարության» բառերը, իսկ «9-րդ» բառը փոխարինել «14-րդ» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) տեսչական մարմին` սույն օրենքի համաձայն ստեղծվող վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին․».

 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ կետերով.

«1.1) լիազոր մարմին՝ համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող գործադիր իշխանության մարմին․

1.2) տեսչական մարմնի վերահսկողության ոլորտ՝ օրենքով սահմանված ոլորտ կամ ոլորտի մաս, որի նկատմամբ տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ճանաչվում է վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին․

1.3) տեսչական մարմնի գործունեության տարեկան ծրագիր` ընթացիկ տարում հաջորդ տարվա համար տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից հաստատվող փաստաթուղթ, որն առնվազն ներառում է տեսչական մարմնի վերահսկողության ոլորտի ընդհանուր իրավիճակը, առկա խնդիրները և բացահայտված ռիսկերը, ինչպես նաև դրանց նվազեցմանն ու վերացմանն ուղղված տարեկան միջոցառումների ժամանակացույցը.».

3) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 5. Տեսչական մարմինը

 

1. Տեսչական մարմինը Կառավարությանը ենթակա վերահսկողություն իրականացնող պետական մարմին է։

2. Տեսչական մարմինն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Տեսչական մարմինը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանումներ: Տեսչական մարմնի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

4. Տեսչական մարմնի լիազորությունների արդյունավետ իրականացման, նյութական խրախուսման, կարողությունների զարգացման նպատակով տեսչական մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է բացել արտաբյուջետային միջոցների հաշիվ, որը չի կարող համալրվել տեսչական մարմնի վերահսկողության արդյունքում նշանակված տույժերով և (կամ) տուգանքներով:

5. Տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) բնույթի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը։»:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) վերնագիրը «մարմնի» բառից հետո լրացնել «նպատակը և» բառերով.

2) 1-ին մասի «Տեսչական մարմնի լիազորություններն են`» բառերը փոխարինել «Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով իր վերահսկողության ոլորտում անվտանգության և (կամ) օրենսդրության պահանջների պահպանման ապահովումն է, որին համապատասխան` տեսչական մարմինն իրականացնում է հետևյալ լիազորությունները.» բառերով.

3) 1-ին մասի 1-ին կետի «այլ» բառը փոխարինել «դրանց համապատասխան ընդունված նորմատիվ» բառերով, իսկ «կատարման» բառը` «պահպանման» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 1-ին մասը առաջին նախադասությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տեսչական մարմնի կառավարմանը ներգրավված են նրա վերահսկողության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարները` կառավարման խորհրդի միջոցով։».

2) 2-րդ մասում`

ա. հանել «կամ նրա որոշմամբ` համապատասխան տեղակալը» բառերը,

բ. «Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը կամ նրա տեղակալը» բառերով,

գ. «կառավարման մարմնի ներկայացուցիչը» բառերը փոխարինել «կառավարման մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը» բառերով.

3) 3-րդ մասի «տեսչական մարմինն» բառերը փոխարինել «վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը (այսուհետ նաև` տեսչական մարմինների գրասենյակ)» բառերով, «մինչև երեք» բառերը` «երկու» բառով, իսկ «մեկ անգամ» բառերը հանել.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Խորհրդի կազմում անդամ ընտրված հասարակական կամ գիտական կազմակերպության ներկայացուցիչների անդամությունը խորհրդի առաջարկությամբ կարող է դադարել, երբ`

1) խորհրդի համապատասխան անդամն անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ անընդմեջ չի մասնակցել խորհրդի նիստերին.

2) կասեցվել կամ դադարեցվել է համապատասխան հասարակական կամ գիտական կազմակերպության գործունեությունը.

3) համապատասխան հասարակական կամ գիտական կազմակերպությունը դադարել է համապատասխանել խորհրդի անդամ ընտրվելու չափանիշներին.

4) համապատասխան կազմակերպությունը ներկայացրել է անդամությունը դադարեցնելու մասին դիմում:».

5) 4-րդ մասի «նախագահում են» բառերը փոխարինել «կարող են նախագահել» բառերով, իսկ «հաջորդաբար տարին մեկ պարբերականությամբ» բառերը` «վարչապետի որոշմամբ» բառերով.

6) 5-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Խորհրդի նիստերը հրապարակային են և հրավիրվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ:».

7) 7-րդ մասում`

ա. լրացնել 1.1-ին կետով.

«1.1) հավանություն է տալիս տեսչական մարմնի կողմից ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերին.»,

բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) քննարկում է տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը և հավանություն է տալիս դրան.»:

 

 Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում`

 1) 1-ին մասի «հայեցողական» բառը փոխարինել «վարչական» բառով.

 2) 5-րդ մասի`

 ա. 2-րդ կետը «շրջանակները» բառից հետո լրացնել «` տարանջատելով վերահսկողական և վերլուծական, պլանավորման գործառույթները» բառերով,

 բ. 3-րդ կետի «և լիազոր մարմնի ղեկավարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանը» բառերը փոխարինել «, Խորհրդի դրական եզրակացության դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին» բառերով,

 գ. 4-րդ կետի «լիազոր մարմնի ղեկավարի միջոցով» բառերը հանել,

 դ. 5-րդ կետի «լիազոր մարմնի ղեկավարի հաստատման է ներկայացնում» բառերը փոխարինել «հաստատում է» բառերով, իսկ նույն կետը «հաստիքացուցակը» բառից հետո լրացնել «և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը» բառերով,

 ե. 11-րդ կետի «հաստատմանն» բառը փոխարինել «հավանությանն» բառով:

 

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 9. Բողոքարկումը

 

1. Տեսչական մարմինների և դրանց ծառայողների գործողությունների կամ անգործության, այդ թվում` պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ վարչական ակտը կարող է բողոքարկվել ակտն ընդունած տեսչական մարմին կամ դատարան:»:

 

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 12. Տեսչական մարմնի գործունեության որակի ապահովումը

 

1. Որակի ապահովումը համակարգ է, որն ուղղված է տեսչական մարմինների գործունեության արդյունավետության գնահատմանը, բարձրացմանը, շարունակական կատարելագործմանը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված սկզբունքների ամբողջական իրագործմանն ու տեսչական համակարգի միասնական զարգացմանը:

2. Տեսչական մարմնում գործում է որակի ապահովման ստորաբաժանում, որի գործունեությունն ուղղված է տեսչական մարմնի գործունեության արդյունքի մեծացմանը և շարունակական կատարելագործմանը՝ սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան:

3. Տեսչական մարմնի որակի ստորաբաժանման ղեկավարին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում, ինչպես նաև նրա նկատմամբ խրախուսման և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

4. Տեսչական մարմնի որակի ապահովման ստորաբաժանման գործունեության կարգը, ինչպես նաև որակի ապահովման ստորաբաժանման հաշվետվություններին ներկայացվող ընդհանուր պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Հաշվետվությունների բովանդակությանը ներկայացվող հավելյալ պահանջները սահմանվում են Խորհրդի որոշմամբ:

5․ Տեսչական մարմնի որակի ապահովման ստորաբաժանման գործունեության տարեկան ծրագիրը հաստատում է Խորհուրդը:

6. Որակի ապահովման ստորաբաժանման ղեկավարը հաշվետու է և հաշվետվություններ է ներկայացնում Խորհուրդ, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին և տեսչական մարմինների գրասենյակ:

7. Վարչապետի աշխատակազմում գործում է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ, որի նպատակն է ապահովել տեսչական համակարգի անկախ և միատեսակ զարգացումը, տեսչական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը, շարունակական կատարելագործումը, ինչպես նաև տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումների գործունեության միասնական համակարգումը:

8. Տեսչական մարմինների գրասենյակի ղեկավարը հաշվետու է վարչապետին և վարչապետի աշխատակազմի ղեկավարին:

9. Տեսչական մարմինների գրասենյակը հաջողված փորձի հիման վրա`

1) մշակում է տեսչական համակարգի միասնական զարգացման և արդյունավետ կառավարման, ստուգումների, ինչպես նաև տեսչական մարմնի վերահսկողական քաղաքականությունը.

2) մշակում և կատարելագործում է տեսչական մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը.

3) մշակում է տեսչական մարմինների գործունեության վերաբերյալ մեթոդական ցուցումներ (ուղեցույցներ), ձեռնարկներ` իրականացնելով տեսչական մարմինների մեթոդական ղեկավարումը.

4) իրականացնում է տեսչական մարմինների գործունեության կատարողականի գնահատման արդյունքների մոնիտորինգ և կատարում համապատասխան վերլուծություններ.

5) համակարգում է տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումների աշխատանքները.

6) իրականացնում է տեսչական մարմինների գործունեության վերաբերյալ Կառավարության սահմանած կարգով տեղեկատվության հավաքում, դրանց վերլուծություն, ամփոփում, ինչպես նաև վերհանված թերությունների վերացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

7) աջակցում է տեսչական մարմինների միջև տեղեկատվության փոխանակման և կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրմանը և շարունակական կատարելագործմանը.

8) աջակցում է տեսչական մարմինների ղեկավարների և աշխատողների ուսուցման և շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի ներդրմանը և դրա հետագա կատարելագործմանը.

9) իր իրավասության շրջանակներում իրականացնում է ծրագրեր, համագործակցում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ.

10) իրականացնում է տեսչական մարմինների գործունեության վերաբերյալ մեթոդական և խորհրդատվական աջակցություն:»:

 

Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տեսչական մարմիները նախորդ տարվա հաշվետվությունները ներկայացնում են մինչև ընթացիկ տարվա փետրվարի 5-ը:».

2) 2-րդ մասում`

ա. առաջին նախադասությունը «հաշվետվությունները» բառից հետո լրացնել «առնվազն» բառով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) գործունեության տարեկան ծրագրի կատարման ընթացքը.»,

 գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) տեսչական մարմնի և դրա պաշտոնատար անձանց գործողությունների կամ անգործության,այդ թվում` պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ վարչական ակտի դեմ բերված բողոքների քանակը, բովանդակությունը և դրանց վերաբերյալ ընդունված որոշումները։»:

 

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «բողոքարկման հանձնաժողովի անդամին» և «կամ բողոքարկման հանձնաժողովի անդամին» բառերը:

 

Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) «լիազոր մարմնի» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «վարչապետի աշխատակազմի» բառերով.

2) 2-րդ մասից հանել «(առանձնացված ստորաբաժանման)» բառերը.

3) 3-րդ մասի «հաստատմանը» բառը փոխարինել «հավանությանը» բառով.

4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) 6-րդ մասի «լիազոր մարմինը» բառերը հանել, իսկ«կարող է կատարել» բառերը փոխարինել «կարող են կատարվել» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 13. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի կողմից վարույթ ընդունված բողոքները, որոնցով որոշում չի կայացվել, սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` եռօրյա ժամկետում, վերադարձվում են բողոք բերող անձին:

3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի որոշման՝ դատական կարգով վիճարկման գործով որպես դատավարական իրավահաջորդ հանդես է գալիս այն պետական կառավարման համակարգի մարմինը, որի (ներառյալ՝ դրա ծառայողների) գործողությունների կամ անգործության (այդ թվում` պատասխանատվության միջոց կիրառելու վերաբերյալ վարչական ակտի) դեմ բերված բողոքի քննության և լուծման արդյունքում կայացվել է վիճարկվող որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2018 թ. մարտի 30

Երևան

ՀՕ-267-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան