Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 89
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
30.07.2024
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
30.07.2024
Дата вступления в силу
01.09.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2024 թվականի

թիվ 89

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 2-ի թիվ 54 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի հուլիսի 30-ի

թիվ 89 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի դասակարգչում կատարվող

 

1. 1-ին աղյուսակի «RU» բաժինը «RU7020103» ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«RU7020104

Ռուսաստանի Դաշնության պետական արտաբյուջետային ֆոնդեր»։

 

2. II բաժնում՝

ա) 3-րդ սյունակում 5-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՄԴ 049-2024 (խմբ. 1)»․

բ) 3-րդ սյունակում 22-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 16-ի թիվ 64 որոշմամբ փոփոխություններ են կատարվել դասակարգչի առանձին դիրքերում, դիրք է հանվել․

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի հուլիսի 30-ի թիվ 89 որոշմամբ փոփոխություններ են կատարվել դասակարգչի առանձին դիրքերում, ինչպես նաև ներառվել են նոր դիրքեր»:

3. 5-րդ աղյուսակում՝

ա) 3-րդ սյունակում՝ 1․2 դիրքում, տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ձևավորվում է ռուսերեն բառակապակցության տեսքով»․

բ) 1.3.3.3.3 դիրքը և 1.3.3.3.3 դիրքի ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

1.3.3.3.3 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևերի որոշակի տեսակի մասին տեղեկություններ

որոշվում է ներդրված վավերապայմանների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1..*

 

*.1 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը: Ձևանմուշը՝ [A-Z]{2}[0-9]{7}

ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ

0..1

 

*.2 Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսավարման կազմակերպաիրավական ձևի անվանումը

պայմանանշանների տողը

Նվազ․ երկարությունը՝ 1

Առավ․ երկարությունը՝ 4000

ձևավորվում է ռուսերեն բառակապակցության տեսքով

0..1

 

*.3 Տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին տեղեկություններ

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

   

*.3.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը

ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին կամ փոփոխությունների կատարման ամսաթվին

1

   

*.3.2. Գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկություններ

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

1

     

*3.2.1. Ակտի տեսակի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը: Ձևանմուշը՝ \d{5}

Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը

1

*3.2.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը։ Նվազ․ երկարությունը՝ 1։Առավ. երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

*3.2.3. Ակտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

   

*.3.3. Գործողության ավարտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին

0..1

   

*.3.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկություններ

որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով

որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով

0..1

     

*.3.4.1. Ակտի տեսակի ծածկագիրը

պայմանանշանների նորմալացված տողը: Ձևանմուշը՝ \d{5}

Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը

1

*.3.4.2. Ակտի համարը

պայմանանշանների տողը։

Նվազ․ երկարությունը՝ 1։

Առավ. երկարությունը՝ 50

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին

1

*3.4.3. Ակտի ամսաթիվը

ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով

համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին

1

»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: