ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1016-Ա |
«15» մարտի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՂԹԱՆԱԿ ԹԻՎ 11-9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վիգեն Թադևոսյանի դիմումը՝ Հաղթանակ թիվ 11-9 հասցեում գտնվող հողամասի /վարելահող/ սահմանները ճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի 30.01.1995թ. հ.Ա012435 պետական ակտը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.16306, հ.16307 վկայագրերը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ թիվ 11-9 հասցեում գտնվող վարելահող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 2198.55քմ պետական ակտում ամրագրված՝ 2200.0քմ մակերեսի փոխարեն:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշման հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցման սխեմայի՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 12-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-109933-23 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Հաղթանակ թիվ 11-9 հասցեում գտնվող հողի սեփականության իրավունքի 30.01.1995թ. հ.Ա012435 պետական ակտի հիման վրա օրենքի ժառանգության իրավունքի հ.16306, հ.16307 վկայագրերով Վիգեն Թադևոսյանին փոխանցված հողամասի (վարելահող) փաստացի մակերեսը կազմում է 2198.55քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |