ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2024 թվականի N 10-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 198-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի «2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» N 198-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելված 3-ի 7-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաների, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից»,
2) Հավելված 3-ի 7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և լրացնել նոր՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«3) Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,
4) 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաների համար ։»,
3) Հավելված 3-ի 8-րդ կետի 3-րդ ենթակետում «երեք և ավելի» բառերից առաջ ավելացնել «մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ՝», բառերը,
4) Հավելված 3-ի 8-րդ կետի 4-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,
5) Հավելված 3-ի 8-րդ կետի 6-րդ ենթակետից հանել «, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող» բառերը,
6) Հավելված 5-ի 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության, մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից»,
7) Հավելված 5-ի 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող երեք և ավելի երեխա ունեցող անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից»,
8) Հավելված 6-ի 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության, մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից»,
9) Հավելված 6-ի 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող երեք և ավելի երեխա ունեցող անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից»,
10) Հավելված 8-ի 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության, մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից»,
11) Հավելված 8-ի 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող երեք և ավելի երեխա ունեցող անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -26
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԷՄԻԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՕՍԻՊՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ԲԱԲԱՅԱՆ |
2024 թ. փետրվարի 16 ք. Աբովյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 փետրվարի 2024 թվական: