ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2024 թվականի N 341-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 228-Ն որոշման N 2 հավելվածի 5-րդ կետում «3 » թիվը փոխարինել «1» թվով։
2․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի «Շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների՝ բացառությամբ շաքարի ճակնդեղի)` Հայաստանի Հանրապետություն ներմուծման կարգը հաստատելու մասին» N 546-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը եզրակացությունը տրամադրում է էլեկտրոնային եղանակով՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով, իսկ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերում, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան եզրակացությունը կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով։»․
2) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.
«4․1․ Եզրակացություն ստանալու համար հայտատուի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով։»․
3) 5-րդ կետում «հինգ» բառը փոխարինել «մեկ» բառով․
4) 6-րդ կետում «երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով» բառերը փոխարինել «մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով» բառերով․
5) 9-րդ կետում «երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (էլեկտրոնային եղանակով, փոստով կամ առձեռն)» բառերը փոխարինել «մեկ աշխատանքային օրվա ընթացքում (էլեկտրոնային եղանակով)» բառերով․
6) 12-րդ կետում «հինգ» բառը փոխարինել «մեկ» բառով։
3․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման N 4 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 4-րդ կետում «3-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «հայտը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով․
2) 13-րդ կետում «փաստաթղթերը ներկայացնելու օրվանից` մինչև երեք» բառերը փոխարինել «համապատասխան հայտը գրանցելուց հետո մեկ» բառերով.
3) 24-րդ կետում «երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ հայտը ներկայացնելու ամսաթվից» բառերը փոխարինել «հայտը գրանցելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով։
4․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների, այդ թվում՝ միակողմանիորեն սահմանվող ոչ սակագնային կարգավորման միջոցների, և տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը հաստատելու կարգը սահմանելու մասին» N 2017-Ն որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11․ Թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղների ջարդոնի և թափոնի մասով պետական վերահսկողության ակտի, սակագնային քվոտայի շրջանակներում գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների և միջուկային և ռադիոակտիվ նյութերի թույլատվական փաստաթղթերի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։»։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2024 թվական: