ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
12 մարտի 2024թ. |
N 80-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ (ՆՎԻՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 50-Ն որոշման հավելվածի 3-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող գույքը (թվով 510 վերելակներ), ընդհանուր 5.047.920.000 (հինգ միլիարդ քառասունյոթ միլիոն ինն հարյուր քսան հազար դրամ) ՀՀ դրամ արժեքով, սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) բազմաբնակարան շենքերի շինությունների սեփականատերերին՝ ի դեմս շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարումն իրականացնող կառավարման մարմինների՝ համաձայն հավելվածի:
2. Երևանի քաղաքապետին` ապահովել սույն որոշման հավելվածում նշված բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ նվիրատվության պայմանագրերի և վերելակների հանձնման-ընդունման ակտերի կնքումը:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հավելվածում նշված բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները պարտավոր են անհատույց սեփականության իրավունքով փոխանցված վերելակների ընթացիկ սպասարկումն իրականացնել նվիրատվության պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. մարտի 12 Երևան |