ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 666-Ա |
«22» փետրվարի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1.Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
|
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 22.02.2024 թ. հ. 666-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոս- տային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Գևորգ և Ջուլիետա Ավետիսյաններ |
Նոր Խարբերդի 16-րդ փողոց, հ.130/38 |
շինություն |
Նոր Խարբերդի 16-րդ փողոցի հ.130/38 հասցեում գտնվող շինությանը /այգետնակ/ /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 30.01.2024թ. հ.422 և հ.423 վկայագրեր և սեփ. վկ. հ.2833050/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 16-րդ փողոց, հ.16/4 |
01011YAQKLMS |
|
2 |
Արթուր Սարգսյան |
Նոր Խարբերդի այգեգործական թաղամաս, 2-րդ փողոց, հ.83 |
հողամաս |
Արթուր Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Խարբերդի այգեգործական թաղամասի 2-րդ փողոցի հ.83 հասցեում գտնվող հողամասին /վկ. հ.17102023-01-0210/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, Աջափնյակ թաղամաս, 1-ին փողոց, հ.55 |
01011RGCS9YG |
|
3 |
Տիգրան Մակարյան /լիազորված անձ/ Ռուբեն և Հասմիկ Մակարյաններ |
Կոմիտասի պողոտա, հ.1/16 |
հողամաս |
Ռուբեն և Հասմիկ Մակարյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Կոմիտասի պողոտայի հ.1/16 հասցեում գտնվող 19.69քմ մակերեսով հողամասին /վկ. հ.10112017-01-0150, ընդհ. համ. հող. 39.1քմ/ տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, հ.1/21 |
01003NMNFJD3 |
|
4 |
Ավետիս Դավթյան |
Հաղթանակ 5-րդ փողոց, հ.75 |
բնակելի տուն |
Ավետիս Դավթյանին պատկանող, Հաղթանակ 5-րդ փողոցի հ.75 հասցեում գտնվող բնակելի տանը /ինվ.հ.2672/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 14-րդ փողոց, հ.22 |
01007ML92WNL |
|
5 |
Սերյոժա Խաչատրյան /լիազորված անձ/ Մերի Վարդանյան |
Հաղթանակ փողոց, հ.42-2 և 42-2ա |
հողամաս |
Մերի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ փողոցի հ.42-2 և 42-2ա հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ վկ. հ.19072023- 01-0375, Երևանի քաղաքապետի 16.11.2023թ. հ.3810-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/497 |
01007HHCPZ7Y |
|
6 |
«ՄԻԿՇԻՆ» ՍՊԸ |
Ադոնցի փողոց, հ.4 շենք, հ.44 |
բնակարան |
«ՄԻԿՇԻՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Ադոնցի փողոցի հ.4 շենքի հ.44 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.20102023-01-0244/ բաժանման հատակագծով առանձնացվող 352.76քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ադոնցի փողոց, հ.4 շենք, հ.44/1 |
01003SSAUSRF |
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ` |
Տ. Ավինյան |