ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 715-Ա |
«23» փետրվարի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ՓՈՂՈՑԻ Հ.23 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նորայր Մակվեցյանի դիմումը՝ Գրիբոյեդովի փողոցի հ.23 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.04102023-01-0158 վկայական) հողամասի սահմանները վերաճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել ՀՀ կադաստրի կոմիտեի հ.ԱՏ-18012024-01-1205 տեղեկանքը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը 1550.0քմ է, որքան որ ամրագրված է վերը նշված վկայականում, սակայն առկա է տեղադիրքի շեղում:
Քննարկվող՝ 1550.0քմ. մակերեսով հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ այն գտնվում է տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 7-րդ գոտում, ինչպես նաև ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի պայմանական նշանների համաձայն հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտում է:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.04.2021թ. հ.698-Ն որոշմամբ և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 01.02.2024թ. հ.Ն/5482-24 եզրակացությունը և 02.02.2024թ. հ.Ն/5482-24 գրությունը.
1. Սահմանել, որ Գրիբոյեդովի փողոցի հ.23 հասցեում գտնվող, Նորայր Մակվեցյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1550.0քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
|
Տ. Ավինյան |