ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
12 մարտի 2024 թ. |
N 97-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՋՐԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով և 3-րդ մասով, 67-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով.
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Ջրային կառույցների» փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ 0010, Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Հալաբյան 31/2, գրանցման համար՝ 264.140.02965):
2. Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով:
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
2024 թ. մարտի 12 Երևան |