Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 133-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.05.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2021
Принят
Էջմիածին համայնքի ավագանի
Дата принятия
18.12.2020
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
18.12.2020
Дата вступления в силу
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

 

ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«18» դեկտեմբերի 2020 թ. ԹԻՎ 133-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածի պահանջները, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության 16.12.2020թ. թիվ 06/27.2/27862-20 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը

Համայնքի Ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի 2021 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի։

2.Թույլատրել համայնքի ղեկավարին 2021թ. բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգումների մեջ վերաբաշխումները կատարել 50%-ի չափով։

3.Բյուջեով նախատեսված եկամուտների գերակատարման դեպքում բյուջեի վարչական և ֆոնդային մասերում համայնքի ղեկավարի որոշմամբ նշված գումարները պլանավորել որպես եկամուտ և այն ուղղել անհրաժեշտ ծախսային հոդվածներին։

4. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի 2021թ. բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից համայնքի բյուջեում չկանխատեսված ծախսեր կատարելուն կամ նախատեսված ծախսերի գծով համայնքի ղեկավարի կողմից լրացուցիչ ֆինանսավորում իրականացնելուն։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թ. հունվարի 1-ից։

 

Հ/Հ    Ազգանուն Անուն

Կողմ 

Դեմ  

Ձեռնպահ  

Հ/Հ    Ազգանուն Անուն

Կողմ

Դեմ

Ձեռնպահ 

1. Ավետիսյան Հրաչյա       6. Ղազարյան Գևորգ      
2. Գրիգորյան Վարդան       7. Մելիքյան Ներսես      
3. Զաքարյան Սերգեյ       8. Միրզոյան Արամայիս      
4. Կոնդյան Դավիթ       9. Մովսիսյան Կարեն      
5. Հայրապետյան Վարուժան            

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

 

ք. էջմիածին

Դ. ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին

համայնքի ավագանու 18 դեկտեմբերի 2020 թ.

թիվ 12 նիստի  թիվ 133-Ն որոշմամբ

(հավելվածը փոփ. 18.01.21 թիվ 2-Ն, 05.03.21 թիվ 22-Ն, 27.04.21 թիվ 44-Ն, 19.05.21 թիվ 61-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2021 թվական: