ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«15» հունվար 2025 թ. |
N 06-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՈՆԶԻԼԻՏ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1․ Հաստատել տոնզիլիտ ախտորոշմամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
15.01.2025 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի հունվար «15»-ի N 06-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՏՈՆԶԻԼԻՏ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում | ||||||
1) |
J02.0 |
Ստրեպտոկոկկային ֆարինգիտ | ||||||
2) |
A38 |
Քութեշ, Բացառությամբ` ստրեպտոկոկային անգինայի (բկաբորբի) (J02.0) | ||||||
3) |
J02.8 |
Սուր ֆարինգիտ` առաջացած այլ ճշտված հարուցիչներից Վարակի գործոնը նույնականացնելու անհրաժեշտության դեպքում կիրառվում է լրացուցիչ ծածկագիր (B95-B97): Բացառությամբ` ֆարինգիտի` • էնտերովիրուսային վեզիկուլյար (B08.5) • առաջացած գրիպի վիրուսից • նույնականացված (J10.1, J09) • ոչ նույնականացված (J11.1) • պարզ հերպեսի վիրուսից (herpes siImplex) (B00.2) • վարակիչ մոնոնուկլեոզի (B27.-) | ||||||
4) |
B08.5 |
Էնտերովիրուսային վեզիկուլյար ֆարինգիտ Հերպանգինա | ||||||
5) |
B00.2 |
Հերպեսային գինգիվոստոմատիտ և ֆարինգոտոնզիլիտ Հերպեսվիրուսային ֆարինգիտ | ||||||
6) |
B27 |
Վարակային մոնոնուկլեոզ Ներառյալ` Պֆեյֆֆերի հիվանդությունը (Pfeiffer) գեղձային տենդը մոնոցիտար անգինան (բկաբորբ) | ||||||
7) |
J10.1 |
Գրիպ այլ շնչառական արտահայտումներով, գրիպի վիրուս նույնականացրած Գրիպ Գրիպոզային Վերին շնչառական ուղիների`
| ||||||
8) |
J11.1 |
Գրիպ` այլ շնչական արտահայտումներով, վիրուսը նույնականացված չէ Գրիպ` ԱՀՃ Գրիպոզային Վերին շնչառական ուղիների` սուր շնչական վարակ չճշտված կամ վիրուսը նույնականացված չէ կոկորդաբորբ (լարինգիտ) ֆարինգիտ (ըմպանաբորբ) թոքամզային արտաքիրտ | ||||||
9) |
J02.9 |
Սուր ֆարինգիտ` (ըմպանաբորբ) չճշտված Ֆարինգիտ (սուր)` ԱՀՃ գանգրենային (փտախտային) վարակիչ` ԱՀՃ թարախային խոցային Կոկորդի ցավ (սուր)` ԱՀՃ | ||||||
10) |
J03.0 |
Ստրեպտոկոկային տոնզիիտ | ||||||
11) |
J03.8 |
Սուր տոնզիլիտ` առաջացած այլ ճշտված հարուցիչներով Վարակի գործոնը նույնականացնելու անհրաժեշտության դեպքում կիրառվում է լրացուցիչ ծածկագիր (B95-B97): | ||||||
12) |
J03.9 |
Սուր տոնզիլիտ (նշաբորբ)` չճշտված Տոնզիլիտ (նշաբորբ) (սուր)` ԱՀՃ բշտիկային գանգրենային (փտախտային) վարակիչ խոցային | ||||||
J11.1 |
Գրիպ` այլ շնչական արտահայտումներով, վիրուսը նույնականացված չէ Գրիպ` ԱՀՃ Գրիպոզային Վերին շնչառական ուղիների` սուր շնչական վարակ չճշտված կամ վիրուսը նույնականացված չէ կոկորդաբորբ (լարինգիտ) ֆարինգիտ (ըմպանաբորբ) թոքամզային արտաքիրտ |
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ |
Երեխաներ |
2) |
Սեռ |
արական, իգական |
3) |
Բարդություններ |
առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
4) |
Հիվանդության փուլը |
ակտիվ փուլ, ռեմիսիայի փուլ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /հիվանդանոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության/ |
Արտահիվանդանոցային, հիվանդանոցային |
6) |
Բուժօգնության տրամադրման ձևը /անհետաձգելի, պլանային/ |
պլանային |
7) |
Կիրառման շրջանակը |
Մանկաբույժ, մանկական քիթկոկորդականջաբան |
8) |
Գանգատներ |
Տենդ, Հազ, Կոկորդացավ, Քթահոսություն, Սրտխառնոց, փսխում, Որովայնացավ, Փորլուծություն: |
9) |
Անամնեզ |
3–15 տարեկան, Կոնտակտ Կոքսակի վարակի, ստրեպտակոկային, վարակի հետ, Վիրուսի հետ ասոցացված նշաններ (հազ, հարբուխ, կոնյունկտիվիտ, ձայնի խզվածություն, խոցոտում, փորլուծություն, բնորոշ ցան), Կոկորդացավի հանկարծակի սկիզբ՝ առանց նախորդող վիրուսի նշանների, |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Կոնյունկտիվիտ, Ռինիտ, Ձայնի խզվածություն, Քութեշանման ցան, Բկանցքի հիպերեմիա (արտահայտված/մուգ կարմիր), Նշիկներին էքսուդատ, Փափուկ քիմքին պետեխիաներ (‘doughnut’ lesions), «Հյութալի», կարմիր, այտուցված լեզվակ, Առաջային պարանոցային լ/հ-ների մեծացում, պնդացում: |
11) |
Հոսպիտալացման ցուցում |
- |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Մանկական քիթկոկորդականջաբան – բուժման անարդյունավետություն, բարդությունների զարգացում |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդ |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
Թեստավորում Ա խմբի ստրեպտակոկի նկատմամբ |
ԱԲ |
Բ |
|||
1) |
Առկա չէ |
1 |
1 |
Բացասական/ դրական | |
2) |
Առկա չէ |
Ադենովիրուսի նկատմամբ թեստ |
1 |
1 |
Բացասական/ դրական |
3) |
Առկա չէ |
Գրիպ Ա/Բ նմուշառում |
1 |
1 |
Բացասական/ դրական |
4) |
Առկա չէ |
Sars-Cov-2 (Սառս-Կով-2) նմուշառում |
1 |
1 |
Բացասական/ դրական |
5) |
Առկա չէ |
VCA IgM EBV (ՎՑԱ ԻգՄ ԵԲՎ) -ի ստուգում |
1 |
1 |
Բացասական/ դրական |
Գործիքային հետազոտություններ | |||||
6) |
Առկա չէ |
Բարդությունների զարգացման կասկածի դեպքում համակարգչային շերտագրություն ներերակային կոնտրաստավորումով |
1 |
1 |
Պարատոնզիլյար, ռետրոֆարինգեալ աբսցես |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը |
Անվանումը (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) 1000մգ |
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) 1000մգ |
դեղահատեր |
1.0-3.0 |
50 մգ / կգ / օր |
10 |
10 |
2) |
Բենզիլպենիցիլին (բենզիլպենիցիլին նատրիում) դեղափոշի մ/մ ներարկման լուծույթի 1000000ՄՄ մ/մ |
Բենզիլպենիցիլին (բենզիլպենիցիլին նատրիում) դեղափոշի մ/մ ներարկման լուծույթի 1000000ՄՄ մ/մ |
սրվակ |
1.0 |
<10 կգ 450,000 միավոր (0.9 մլ) 10 - <20 կգ 600,000 միավոր (1.2 մլ) > 20 կգ 1,200,000 միավոր (2.3 մլ) |
1 |
1 |
3) |
Ցեֆալեքսին (ցեֆալեքսինի մոնոհիդրատ) գրանուլներ ներքին ընդունման դեղակախույթի 250մգ/5մլ |
Ցեֆալեքսին (ցեֆալեքսինի մոնոհիդրատ) գրանուլներ ներքին ընդունման դեղակախույթի 250մգ/5մլ |
շշիկ |
2.0 |
50 մգ / կգ / օր |
5 |
5 |
4) |
Ցեֆուրօքսիմ (ցեֆուրօքսիմ նատրիում) դեղափոշի ներարկման/կաթիլաներարկման լուծույթի 750մգ, 1500մգ |
Ցեֆուրօքսիմ (ցեֆուրօքսիմ նատրիում) դեղափոշի ներարկման/կաթիլաներարկման լուծույթի 750մգ, 1500մգ |
սրվակ |
2.0 |
20 մգ / կգ / օր |
10 |
10 |
5) |
Ցեֆպոդօքսիմ (ցեֆպոդօքսիմ պրոքսետիլ) 100մգ, 200մգ, 40 մգ/5 մլ |
Ցեֆպոդօքսիմ (ցեֆպոդօքսիմ պրոքսետիլ) 100մգ, 200 մգ, 40 մգ/5 մլ |
Դեղահատեր Շշիկ |
2.0 |
10 մգ / կգ / օր |
5-10 |
5-10 |
6) |
Ազիթրոմիցին (ազիթրոմիցինի դիհիդրատ) 500մգ |
Ազիթրոմիցին (ազիթրոմիցինի դիհիդրատ) 500մգ |
Շշիկ/ դեղահատեր |
1.0 |
12 մգ / կգ / օր |
5 |
5 |
7) |
Կլինդամիցին(կլինդամիցին հիդրոքլորիդ) կոշտ 150մգ, 300մգ, 600մգ |
Կլինդամիցին(կլինդամիցին հիդրոքլորիդ) կոշտ 150մգ, 300մգ, 600մգ |
դեղապատիճներ |
3.0 |
30 մգ / կգ / օր |
10 |
10 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
Ձև 5
Տոնզիլոֆարինգիտ.
1) Հարուցիչներ`
ա. Ֆարինգիտով երեխաների մեծամասնությունն ունեն վիրուսային ախտանիշներ և հակաբակտերիալ բուժման կարիք չունեն
բ. Վիրուսային հարուցիչները նույնն են, սուր շնչական վարակների մնացյալ դեպքերում, բացի ԷԲՎ և Կոքսակի վիրուսներից, որոնք կարող են հարուցել ծանր ֆարինգիտ
գ. Բակտերիալ հարուցիչներից ամենահաճախ հանդիպողը S. pyogenes -ն է (GABHS)
դ. Այլ բակտերիալ հարուցիչներ են C և G խմբի ստրեպտակոկերը, միկոպլազման, խլամիդիան
GABHS-ի մասին վկայող կլինիկական առանձնահատկություններ |
Վիրուսային վարակի նշաններ |
3–15 տ երեխա |
Կոնյունկտիվիտ |
Կոկորդացավի սուր սկիզբ |
Ռինիտ |
Կլման ցավոտություն |
Ձայնի խզվածություն |
Տենդ |
Հազ |
Քութեշանման ցան |
Բնորոշ էկզանթեմաներ |
Գլխացավ |
Փորլուծություն |
Սրտխառնոց, փոխում, որովայնացավ |
|
Կոկորդի կարմրություն (մուգ կարմիր) |
|
Տոնզիլոֆարինգեալ էքսուդատ |
|
Փափուկ քիմքին պետեխիաներ (‘doughnut’ lesions (Դոնաթ լեշընս)) |
|
Կարմիր, այտուցված լեզվակ |
|
Պարանոցաին առաջային ավշահանգույցների ցավոտություն, մեծացում, պնդացում |
2) Ստրեպտակոկային տոնզիլիտի դեպքում ստրեպ թեստի անցկացում
ա. Կոկորդացավի սուր սկզբով և ուղեկցող ախտանիշներով՝ նշիկներին էքսուդատ, ցավ և այտուց, տենդ, առաջային պարանոցային լիմֆադենոպաթիա, երեխաները կարիք ունեն ստրեպ թեստի իրականացման:
բ. Վիրուսային ախտանիշների առկայության դեպքում (քթահոսություն, հազ, ձայնի խզվածություն, բերանի լորձաթաղանթի խոցային ախտահարում) թեստի իրականացման անհրաժեշտություն չկա:
գ. Թեստը ցուցված չէ մինչև 3 տ երեխաների շրջանում:
դ. Թեստն ունի բարձր սպեցիֆիկություն (հազվադեպ են կեղծ-դրական ադյունքները), սակայն զգայունությունը կազմում է 80-85 %, (կեղծ բացասական արդյունքը դեպքերի մոտ 10 % -ը):
ե. Ռապիդ թեստի դրական արդյունքի դեպքում մանրէաբանական հաստատման կարիք չկա։ Սակայն բացասական արդյունքի դեպքում, երբ ստրեպտակոկային տոնզիլիտի հավանականությունը բարձր է, ցուցված է բկանցքից քսուքի մանրէաբանական քննություն:
զ. Անախտանիշ կոնտակտավորներին նմուշառման ցուցումներ չկան, բացառությամբ այն խմբի, որոնք ունեն ստրեպտակոկային վարակի բարդությունների զարգացման բարձր ռիսկ:
է. Դպրոցներում, մանկապարտեզներում, այլ խնամքի կենտրոններում երեխաների առողջ ստրեպտակոկակրությունը կարող է հասնել մինչև 25%, վարակի բռնկման բացակայության պայմաններում:
ը. Խնդրահարույց է կարճատև ինտերվալներով կրկնվող տոնզիլիտով երեխաների շրջանում ստրեպ թեստի կամ բակ քննության դրական արդյունքը, որոնց մեծամասնությունը կազմում են հիմնականում ստրեպտակոկակրություն ունեցող երեխաները՝ հաճախակի ինտերկուրենտ վիրուսային վարակներով հիվանդացող:
10. Երեխաների տվյալ խմբին առանձնացնելու նպատակով, անհրաժեշտ է.
1) Կլինիկական նշանների տարբերակում
2) Կենցաղային և համաճարակաբանական գործոնների դիտարկում
3) Դիտարկել հակաբակտերիալ բուժման պատասխանը
4) Լուսավոր շրջանում, երբ չկան տոնզիլիտի ախտանիշներ, ստրեպ թեստի կամ մանրէաբանական քննության իրականացում
11. Բակտերիալ տոնզիլիտի բարդությունները
Թարախային բարդություններ |
Ոչ թարախային բարդություններ |
Ռետրոֆարինգեալ աբսցես |
Քութեշ-տենդի սկկզբից 12-48 ժ անց առաջացող և 3-5 օր պահպանվող ցանավորում, պայմանավորված բակտերիալ էկզոտոքսիններով։ Ի տարբերություն պենիցիլինային խմբի հակաբիոտիկներից առաջացած ցանի, այն չի ընդգրկում հարբերանային շրջանը, ափերն ու ներբանները |
Պերիտոնզիլյար աբսցես |
Հետստրեպտակոկային գլոմերուլոնեֆրիտը կարող է զարգանալ հիվանդության սկզբից 10 օր անց, կարող է լինել ասիմպտոմատիկ։ Սիմպտոմատիկ դեպքերում գերակշռում են այտուցները, հեմատուրիան/մակրոհեմատուրիան, պրոտեինուրիան և զարկերակային հիպերտենզիան |
Լեմիերի սինդրոմ (պերիտոնզիլյար աբսցես լծային երակի թրոմբոզ և ԹԶԷ-ի (Թոքային զարկերակի էմբոլիա) զարգացում ֆուզոբակտերիալ ինֆեկցիայի դեպքում |
Սուր ռևմատիկ տենդ - բորբոքային հիվանդություն է։ Եբթադրվում է, որ խաչաձև հակամարմիններն ախտահարում են սիրտը, հոդերը, մաշկը և գլխուղեղը։ Առաջին նշանները սովորաբար զարգանում են տարած ստրեպտակոկային վարակից 2-3 շաբաթ անց |
Հետսրեպտակոկային ռեակտիվ արթրիտ- զարգանում է սովորաբար ֆարինգիտից 10 օր անց, չի արձագանքում ասպիրինով բուժմանը, և կարող է ախտահարել ցանկացած հոդ։ Ռևմատիզմի դեպքում հոդաբորբը զարգանում է ավելի ուշ՝ 14-21-րդ օրերին, լավ ենթարկվում է ասպիրինով բուժմանը, ընդգրկում է հիմնականում խոշոր հոդերը, ունի միգրացվող բնույթ։ | |
PANDA(ՊԱՆԴԱ)-օբսեսսիվ-կոմպուլսիվ ախտանիշների կամ տիկերի արագ և հարաճուն զարգացում ստրեպտակոկային վարակից հետո, թեև կապը դեռ վիճելի է։ |
12. Ստրեպտակոկային վարակի դեպքում տարբեր հետազոտությունների արդյունքում ներկա հակաբակտերիալ բուժման հանձնարարականներ.
1) Նվազեցնում է վարակելիությունը (մինչև 24 ժ ընթացքում).
2 )Իջեցնում է ռևմատիկ տենդի, թարախային բարդությունների զարգացման ռիսկը:
Ստրեպտակոկային վարակ, ներառյալ քութեշը, հաստատված կամ ենթադրյալ վարակ Հակաբակտերիալ բուժում | |
Առաջին ընտրություն Ամոքսիցիլին |
50 մգ/կգ/օրը, 1 կամ 2 անգամով (մաքս. 1000 մգ/դեղաչափ/օրը), 10 օր |
Բերանացի բուժման տոլերացման բացակայություն կամ բուժման ցածր արդյունք
Բենզիլիպենիցիլին, մ/մ |
<10 կգ 450,000 ՄՄ (0.9 մլ) 10- <20 կգ 600,000 ՄՄ (1.2 մլ) >20 կգ 1,200,000 ՄՄ (2.3 մլ) Միանվագ դեղաչափ |
Պենիցիլինից չափավոր ռեակցիայի դեպքում Ցեֆալեքսին |
50 մգ/կգ/օրը 25 մգ/կգ/դեղաչափ, օրը 2 անգամ (մաքս. 500 մգ/դեղաչափ, 1000 մգ/օրը), 5 օր |
Պենիցիլինից չափավոր ռեակցիայի դեպքում Ցեֆուրոքսիմ |
20 մգ/կգ/օրը 10 մգ/կգ/դեղաչափ , օրը 2 անգամ (մաքս. 250 մգ/դեղաչափ, 500 մգ/օրը), 10 օր |
Պենիցիլինից չափավոր ռեակցիայի դեպքում Ցեֆպոդոքսիմ |
10 մգ/կգ/օրը 5 մգ/կգ/դեղաչափ,օրը 2 անգամ (մաքս. 200 մգ/դեղաչափ, 400 մգ/օրը) 12 տ և բարձր-200 մգ, օրը 2 անգամ, 5-10 օր |
IgE-ասոցացված ռեակցիա պենիցիլինից Ազիթրոմիցին |
12 մգ/կգ/օրը, օրը 1 անգամ (մաքս. 500 մգ/դեղաչափ/օրը), 5 օր |
Մակրոլիդի նկատմամբ կայունություն/պենիցիլինի և ցեֆալոսպորինների օգտագործման անհնարինություն Կլինդամիցին, բերանացի |
30 մգ/կգ/օրը 10 մգ/կգ/դեղաչափ, օրը 3 անգամ, (մաքս. 600 մգ/դեղաչափ), 10 օր |
● Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայք/ ացետամինոֆեն- ցավի կառավարման նպատակով ● Հակաբակտերիալ բուժման մեկնարկից 24 ժ անց երեխաները կարող են հաճախել խնամքի կենտրոններ, դպրոց ● Կրկնվող ստրեպտակոկային վարակով երեխաների դեպքում բուժման ամբողջական կուրսի ավարտից կարճ ժամանակ անց դրվագի կրկնման դեպքում թույլատրելի է նույն բերանացի բուժումը (բետա լակտամի դեպքում), ալտերնատիվ բետա լակտամային հ/բ-ով, օր. ամոքսիցիլին կլավուլոնաթթու, կամ բենզիլպենիցիլին մ/մ ● Ստրեպտակոկային տոնզիլիտների հաճախակի կրկնման դեպքերում անհրաժեշտ է պացիենտին դիտարկել որպես կրող։ Հակաբակտերիալ բուժում իրականացնելու որոշում կայացնելիս, կարելի է բուժել կարճատև (5 օր) |
Վիրուսային տոնզիլիտ Բուժում |
Տեղային բուժում ( հեքսորալ, տանտում վերդե) ցուցված չեն |
Ցավազրկում- կանոնավոր պարացետամոլ կամ իբուպրոֆեն |
Հեղուկներ- խորհուրդ է տրվում հաճախակի և փոքր ծավալների ընդունում։ Պաղպաղակը ևս կարող է մեղմել կոկորդացավը, նաև հանդիսանում է հեղուկի աղբյուր |
Մարշալի համախտանիշի ախտորոշում (պարբերական տենդ, աֆթոզ ստոմատիտ, տոնզիլիտի զարգացում 2-8 շաբաթը մեկ ) Պարբերական հիվանդության կասկածի դեպքում –MEFV (ՄԷՖՎ) գենի մուտացիաների գենետիկ քննություն |
Դեքսամեթազոն 0.15 մգ/կգ (մաքս 10 մգ) միանվագ, բերանացի, ախտորոշիչ նպատակով Դեքսամեթազոնով լրացուցիչ բուժման կարիք չկա Մարշալի համախտանիշի դեպքում- դեքսամեթազոնի միանվագ ընդունումից հետո դիտվում է տենդի դադարում |
Տոնզիլէկտոմիա (ցուցումը դեպք կախյալ է) |
1. Քնի օբստրուկտվ ապնոէ > 2 տ. (գիշերային պոլիսոմնոգրաֆիայով հաստատված) կոմորբիդ ախտանիշների առկայության դեպքում (աճի հապաղում, էնուրեզ, վատ առաջադիմություն, ասթմա, վարքային խանգարումներ, սրտային բարդություններ) |
2. Կրկնվող ծանր տոնզիլիտի դրվագներ >7 դրվագ 1 տարվա ընթացքում, >5 դրվագ/տարին, նախորդող 2 տարիների ընթացքում ( ցուցումը դրվում է դեպքից կախված, ռիսկ/ բենեֆիս հարաբերության դիտարկման արդյունքում) |
3. Կրկնվող ստրեպտակոկային տոնզիլիտներ, բարդացած. ● Պերիտոնզիլյար աբսցեսի (>1) դեպք անամնեզում ● Դեղորայքային բազմակի ալերգիա կամ անտանելիություն ● Տարած ռևմատիկ տենդի անամնեզ |
4. Նշիկների չարորակ նորագոյացություն |
5. Տոնզիլյար անոթներից չկառավարվող արյունահոսություն |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. The protocol was reviewed and highly appreciated by S.Berberian MD, Pediatrician (Sante Armenia) and recommended as national guideline. Արձանագրությունը վերանայվել և բարձր է գնահատվել բժշկական գիտությունների դոկտոր, մանկաբույժ Ս. Բերբերյանի կողմից (Սանտե Արմենիա) և երաշխավորվել որպես ազգային ուղեցույց
2. Sharipo D., Lindgren C., Neuman M., Fine A. A viral features and testing for streptococcal pharyngitis. Pediatrics. 2017: 138 (5): e20163403. Doi:10.1542/peds.2016-3403 Շարիպո Դ․, Լինդգրեն Ց․, Նեուման Մ․, Ֆին Ա․ Վիրուսային նշաններ և ստրեպտոկոկային ֆարինգիտի փորձարկում: Մանկաբուժություն 2017: 138 (5): e20163403. Doi:10.1542/peds.2016-3403
3. Clinical practice guidelines: Sore throat. Royal children’s hospital. Updated 2021. Available at https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Sore_throat/ Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ. Թագավորական մանկական հիվանդանոց. Թարմացվել է 2021 թվականին․ Հասանելի է https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/Sore_throat/
4. Sauve L., Forrester A.M, Top K. Canadian Paediatric Society. Group A streptococcal (GAS) pharyngitis: A practical guide to diagnosis and treatment. Paediatr Child Health. 2021; 26(5): 319-320. doi: 10.1093/pch/pxab025 Սուավե Լ․, Ֆորրեստեր Ա․Մ․, Տոպ Կ․ Կանադական մանկաբուժական հասարակություն: A խմբի ստրեպտակոկային ֆարինգւտ: գործնական ուղեցույց ախտորոշման և բուժման. Մանկաբուժություն և Երեխաների առողջություն . 2021; 26(5): 319-320. doi: 10.1093/pch/pxab025
5. Moore D., Allen U., Mailman T. Canadian Paediatric Society. Invasive group A streptococcal disease: Management and chemoprophylaxis. Paediatr Child Health. 2019; 24(2):128-129. doi: 10.1093/pch/pxz039 Մուր Դ․, Ալլեն Ու․, Մաիլման Տ․ Կանադական մանկաբուժական հասարակություն: A խմբի ինվազիվ ստրեպտոկոկային հիվանդություններ. բուժում և քիմիոպրոֆիլակտիկա: Մանկաբուժություն և Երեխաների առողջություն 2019; 24(2):128-129. doi: 10.1093/pch/pxz039
6. Harris A., Hicks L., Qaseem A. Appropriate Antibiotic Use for Acute Respiratory Tract Infection in Adults: Advice for High-Value Care From the American College of Physicians and the Centers for Disease Control and Prevention. Ann Intern Med. 2016;164(6):425-34.doi: 10.7326/M15-1840 Հարրիս Ա․, Հիքս Լ․, Քասիմ Ա․ Շնչուղիների սուր վարակներով մեծահասակների մոտ հակաբիոտիկների ճիշտ կիրառումը: Ամերիկյան քոլեջի բժիշկների և Կենտրոններ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների արդյունավետ բուժման առաջարկություններ. Էնն, բժշկական պրակտիկանտ 2016;164(6):425-34.doi: 10.7326/M15-1840
7. Coutinho G., Duerden M., Sessa A. et al. Worldwide comparison of treatment guidelines for sore throat. Int J Clin Pract. 2021; 75:e13879. doi.org/10.1111/ijcp.13879 Կաուտինյո Գ․, Դուերդեն Մ․, Սեսսա Ա․ և այլք․ Կոկորդի խնդիրների բուժման ուղեցույցների համաշխարհային համեմատություն: Միջազգային կլինիկական պրակտիկա. . 2021; 75:e13879. doi.org/10.1111/ijcp.13879
8. Clinical practice guideline: Infants and children: Acute management of sore throat. New South Wales Ministry of Health (NSWHealth). Updated 2019. Available at https://www1.health.nsw.gov.au/pds/ActivePDSDocuments/GL2014_021.pdf Կլինիկական պրակտիկ ուղեցույց։ Նորածիններ և երեխաներ. Նոր Հարավային Ուելսի առողջապահության նախարարություն (NSW Health)։ Թարմացված է 2019․ Հասանելի է https://www1.health.nsw.gov.au/pds/ActivePDSDocuments/GL2014_021.pdf
9. Clinical practice guideline: Diagnostics guidance on rapid tests for group A streptococcal infections in people with a sore throat. National Institute for Health and Care Excellence(NICE). Updated 2019. Available at https://www.nice.org.uk/guidance/dg38/resources/rapid-tests-for-group-a-streptococcal-infections-in-people-with-a-sore-throat-pdf-105375744070 Կլինիկական պրակտիկայի ուղեցույց։ Կոկորդի ցավ ունեցող մարդկանց մոտ A խմբի ստրեպտակոկային վարակների արագ թեստերի ախտորոշման ուղեցույց. Առողջապահության զարգացման ազգային ինստիտուտ․ Թարմցված է 2019․ Հասանելի է https://www.nice.org.uk/guidance/dg38/resources/rapid-tests-for-group-a-streptococcal-infections-in-people-with-a-sore-throat-pdf-105375744070
10. Clinical practice guideline: Sore throat (acute)–Antimicrobial prescribing. National Institute for Health and Care Excellence(NICE): Updated 2022. Available at https://www.nice.org.uk/guidance/ng84/resources/sore-throat-acute-antimicrobial-prescribing-pdf-1837694694085 Կլինիկական պրակտիկայի ուղեցույց։ Կոկորդի ցավ (սուր) - հակամանրէային դեղերի նշանակում: Առողջապահության կատարելագործման ազգային ինստիտուտ։ Թարմացվել է 2022․ Հասանելի է at https://www.nice.org.uk/guidance/ng84/resources/sore-throat-acute-antimicrobial-prescribing-pdf-1837694694085
11. European Society of Clinical Microbiology and Infectious Diseases (ESCMID): Guideline for the management of acute sore throat.
Available at https://www.escmid.org/fileadmin/src/media/PDFs/4ESCMID_Library/2Medical_Guidelines
/ESCMID_Guidelines/ESCMID_Sore _Throat_GL_CMI_Mar2012.pdf Կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների եվրոպական ընկերություն (ESCMID). կոկորդի սուր ցավի բուժման ուղեցույց․ Հասանելի է https://www.escmid.org/fileadmin/src/media/PDFs/4ESCMID_ Library/2Medical_Guidelines/ESCMID_Guidelines/ESCMID_Sore_Throat_GL_CMI_Mar2012.pdf
12. American Academy of Pediatrics. In: Kimberlin D, Barnett E, Lynfield R, Sawyer M, eds. Red Book: 2021, 32 edition. Report of the Committee on Infectious Diseases. Itasca, IL: American Academy of Pediatrics: 2021 Մանկաբույժների Ամերիկյան Ակադեմիա․ . Կիմբերլին Դ, Բարնետ Ե․, Լինֆիլդ Ռ․, Սոյեր Մ․ Կարմիր գիրք ՝ 2021, 32-րդ հրատարակություն: Նյու Յորք. Վարակիչ հիվանդությունների կոմիտեի զեկույց: Մանկաբուժության ամերիկյան ակադեմիա:2021
13. Clinical practice guidelines: Pharyngitis. C.S.Mott Children’s hospital, Michigan medicine. Available at https://www.med.umich.edu/1info/FHP/practiceguides/pharyngitis/pharyn.pdf Կլինիկական պրակտիկայի ուղեցույց։ Ֆարինգիտներ․ Կ․Ս․ Մոտտ մանկական հիվանդանոց, Միչիգանի բժշկական կենտրոն․ Հասանելի է https://www.med.umich.edu/1info/FHP/practiceguides/pharyngitis/pharyn.pdf
14. Clinical practice guideline: Sore throat. Bristol Royal Hospital for Children, Emergency Department & Wards. Available at https://www.uhbristol.nhs.uk/for-clinicians/clinical-guidelines Կլինիկական պրակտիկայի ուղեցույց․ Կոկորդի ցավ․ Բրիստոլի մանկական թագավորական հիվանդանոց, շտապ օգնության բաժանմունք և հիվանդասենյակներ
15. Clinical practice guideline: Pharyngitis. Centers for Disease Control and Prevention (CDC): Guidance on. Available at https://www.cdc.gov/groupastrep/diseases-hcp/strep-throat.html Կլինիկական պրակտիկայի ուղեցույց։ Ֆարինգիտներ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններ։ ուղեցույց․ Հասանելի է https://www.cdc.gov/groupastrep/diseases-hcp/strep-throat.html
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունվարի 2025 թվական: