040.0465.19.07.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 1999 թվականի N 465
քաղ. Երևան
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի «դ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների ցանկը (կցվում է):
|
Վ. Սարգսյան |
|
Ց Ա Ն Կ
ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության տեսակետից կարԵՎոր օբյեկտների
1. Միջուկային տեղակայանքներ
2. Ռադիոակտիվ թափոնների թաղման կետեր (գերեզմանոցներ)
3. Ռադիոակտիվ թափոնների պահեստարաններ, որոնցում պահվող բոլոր նյութերի գումարային ակտիվությունը գերազանցում է 100000 TBզ-ը և (կամ) դրանց գումարային ալֆա ակտիվությունը` 1000 TBզ-ը
4. Ռադիոակտիվ թափոնների պահեստարաններին և թաղման կետերին հարող ստորգետնյա ջրավազաններ: