«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հուլիսի 2000 թվականի N 388
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000/2001 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ՈՒ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2000/2001 ուսումնական տարվա`
ա) մագիստրատուրայի ընդունելության պետական պատվերով` 340 և վճարովի հիմունքով` 370 տեղ.
բ) ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի ընդունելության պետական պատվերը (կցվում է):
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2000/2001 ուսումնական տարվա մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի ընդունելության պետական պատվերը տեղադրում, իսկ մագիստրատուրայի վճարովի տեղերն ըստ բարձրագույն ուսումնական հաստատությունների բաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 12-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Հայաստանի Հանրապետության 2000/2001 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի ընդունելության պետական պատվերը
Գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ձևը |
Ընդամենը | Ուսուցման ձևը | |
առկա |
հեռակա | ||
Ասպիրանտուրա | 369 | 224 | 145 |
Դոկտորանտուրա | 5 | 5 | - |
Ընդամենը |
374 | 229 | 145 |