«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10205449
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 նոյեմբերի 2005 թ. ք. Երևան |
թիվ ՔՀ-67-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝
1. Հաստատել «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու» կարգը (հավելված N 1) կցվում է։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
|
Կ Ա Ր Գ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը և պայմանները:
2. Քրեակատարողական ծառայողի վերապատրաստումը նրա մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով շարունակական ուսուցումն է:
Քրեակատարողական ծառայողի մարտական պատրաստվածությունը բարձր պահելու նպատակով, վերապատրաստման շրջանակներում անցկացվում են նաև ուսումնամարզական պարապմունքներ:
3. Քրեակատարողական ծառայողի հատուկ ուսուցումը նրա՝ օրենքով նախատեսված հրազենի և հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հետ կապված գիտելիքների, ունակությունների և հմտությունների ձեռքբերումն է, որը ներառում է
1) հրազենի կառուցվածքի, նշանակության, նրա հետ վարվեցողության, պահպանման իմացությունը,
2) հրազենի և հատուկ միջոցների գործադրման պայմանների և վարժաձևերի իմացությունը,
3) հրազենի և հատուկ միջոցներ գործադրելու, պահելու և տեղափոխելու անվտանգության սահմանված կանոնների իմացությունը,
4) հրազենային վնասվածքներ, արցունքաբեր և գրգռիչ նյութերից խոցված, ինչպես նաև հատուկ միջոցների կիրառման հետ կապված այլ վնասվածքներ ստացած անձանց առաջին բժշկական օգնություն ցույց տալու իմացությունը:
4. Վերապատրաստման և հատուկ ուսուցման նպատակն է ապահովել քրեակատարողական ծառայողի կողմից իր պարտականությունների կատարման արդյունավետության և մշտական մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացումը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Քրեակատարողական ծառայողը վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածով, ինչպես նաև սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքերում։
(5-րդ կետը խմբ. 14.02.07 N 22-Ն)
6. Վերապատրաստումը և հատուկ ուսուցումն անցկացվում են դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով:
7. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ժամկետը չի կարող պակաս լինել 60 ակադեմիական ժամից:
(7-րդ կետը փոփ. և 2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 16.10.06 թիվ ՔՀ-57-Ն)
8. Քրեակատարողական ծառայողը վերապատրաստում կամ հատուկ ուսուցում կարող է անցնել իր կամ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ:
(8-րդ կետը փոփ. 18.12.09 N 312-Ն)
9. Քրեակատարողական ծառայողի վերապատրաստման և հատուկ ուսուցման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին, իսկ սույն կարգի 22-րդ կետով նախատեսված դեպքում՝ քրեակատարողական ծառայողի հաշվին:
10. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ժամանակ քրեակատարողական ծառայողի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվում են:
(10-րդ կետը փոփ. 18.12.09 N 312-Ն)
11. Վերապատրաստվող կամ հատուկ ուսուցում անցնող քրեակատարողական ծառայողը համապատասխան հաստատություն է ներկայանում համազգեստով, իր հետ պետք է ունենա ծառայողական վկայական:
(11-րդ կետը փոփ. 18.12.09 N 312-Ն, 19.12.11 N 217-Ն)
12. Վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու հետ կապված կազմակերպչական բնույթի աշխատանքներն իրականացնում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:
13. Կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանումը վերապատրաստումից կամ հատուկ ուսուցումից առնվազն մեկ ամիս առաջ դրանց սկզբնաժամկետի մասին տեղեկացնում է քրեակատարողական ծառայողին, ինչպես նաև համապատասխան մարմնի կամ հիմնարկի ղեկավարին:
14. Ուսումնական հաստատությունը պարտավոր է յուրաքանչյուր խմբի դասընթացը սկսվելուց ոչ ուշ, քան երկու շաբաթվա ընթացքում քրեակատարողական վարչություն տրամադրել տեղեկատվություն վերապատրաստման կամ հատուկ ուսուցման անցկացման վայրի վերաբերյալ:
(14-րդ կետը խմբ. 18.12.09 N 312-Ն, 19.12.11 N 217-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
15. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում հաջորդ տարվա վերապատրաստման և հատուկ ուսուցման ժամանակացույցը:
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում քրեակատարողական ծառայողների հաջորդ տարվա վերապատրաստման և հատուկ ուսուցման դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկերը` նշելով դրանց ընդհանուր ժամաքանակները:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ծրագրերը հաստատում է վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ժամանակացույցի, դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկերի ներկայացման օրվանից մեկամսյա ժամկետում:
(15-րդ կետը լրաց. 14.02.07 N 22-Ն, խմբ. 19.12.11 N 217-Ն)
16. Վերապատրաստման ծրագիրը ներկայացվում է ըստ քրեակատարողական ծառայության այն ոլորտների, որոնցում կան վերապատրաստման և հատուկ ուսուցման ենթակա քրեակատարողական ծառայողներ:
(16-րդ կետը լրաց. 14.02.07 N 22-Ն)
17. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման ծրագիրը պետք է առնվազն ներառի՝
1) դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկը, ինչպես նաև դրանց ընդհանուր ժամաքանակը,
2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 18.12.09 N 312-Ն)
3) ժամանակացույցը, որը ներառում է խմբերի կազմերի (վերապատրաստում կամ հատուկ ուսուցում անցնող ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը` ներառյալ հիմնարկի անվանումը) և ըստ խմբերի անցկացման ժամանակահատվածների վերաբերյալ տեղեկատվություն:
(17-րդ կետը խմբ. 14.02.07 N 22-Ն, լրաց., փոփ. 18.12.09 N 312-Ն, խմբ. 19.12.11 N 217-Ն)
18. (18-րդ կետն ուժը կորցրել է 18.12.09 N 312-Ն)
18.1 «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով վերապատրաստման դեպքում քրեակատարողական վարչության պետը դասընթացները սկսվելուց առնվազն երկու ամիս առաջ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում վերապատրաստման ժամանակացույցը, որը ներառում է վերապատրաստվողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը` ներառյալ հիմնարկի անվանումը, և տվյալ վերապատրաստման ֆինանսավորման մասին տեղեկատվություն:
Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված վերապատրաստման դասախոսությունների ու գործնական պարապմունքների ցանկը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համապատասխան ցուցումը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
(18.1 կետը լրաց. 19.12.11 N 217-Ն)
19. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տվյալ ուսումնական հաստատության գործունեությունը կանոնակարգող իրավական ակտով:
Գ Լ ՈՒ Խ 4
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
20. (20-րդ կետն ուժը կորցրել է 14.02.07 N 22-Ն)
20.1 (21.1-րդ կետն ուժը կորցրել է 19.12.11 N 217-Ն)
21. Քրեակատարողական ծառայողը համարվում է վերապատրաստում կամ հատուկ ուսուցում չանցած, եթե՝
1) բաց է թողել ընդհանուր ժամաքանակի 30 տոկոսը կամ ավելին.
2) (ենթակետն ուժը կորցրել է 19.12.11 N 217-Ն)
(21-րդ կետը խմբ. 30.05.08 N 43-Ն, փոփ. 19.12.11 N 217-Ն)
22. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացներից հարգելի բացակայելու դեպքում քրեակատարողական ծառայողին հնարավորություն է տրվում մասնակցելու վերապատրաստման կամ հատուկ ուսուցման հաջորդ դասընթացներից որևէ մեկին։
Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացներից անհարգելի բացակայելու դեպքում քրեակատարողական ծառայողը ենթակա է պարտադիր վերապատրաստման կամ հատուկ ուսուցման՝ իր միջոցների հաշվին:
(22-րդ կետը խմբ. 14.02.07 N 22-Ն)
23. Վերապատրաստում կամ հատուկ ուսուցում անցած քրեակատարողական ծառայողին տրվում է համապատասխան վկայական, իսկ չանցած քրեակատարողական ծառայողին՝ համապատասխան տեղեկանք:
24. Վերապատրաստման կամ հատուկ ուսուցման արդյունքում ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը կամ վկայականը կցվում է քրեակատրողական ծառայողի անձնական գործին:
Ձև 1
ՈՒ Ղ Ե Գ Ի Ր
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ
|