ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2015 թվականի |
թիվ 65 |
քաղ. Աստանա |
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գազի, նավթի ԵՎ նավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների ձԵՎավորման մեթոդաբանության մասին» համաձայնագրի նախագծի մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գազի, նավթի ևնավթամթերքների ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների ձևավորման մեթոդաբանության մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է), ևայն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն իրականացնելու համար:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև2015 թվականի դեկտեմբերի 15-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն Որոշման 1-ին կետում նշված Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի արդյունքների մասին:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
|
|
|
|