Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-16-Ն-6
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (20.08.2021-31.12.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
25.03.2021
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Дата подписания
25.03.2021
Дата вступления в силу
28.05.2021

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

   

ԲԴԽ-16-Ն-6

2021 թ.

        

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ, ԿՈԼԵԳԻԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով, 42-րդ հոդվածի 1-ին մասով, 45-րդ հոդվածի 3-րդ մասով, 46-րդ հոդվածի 2-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ և 45-րդ կետերով, 89-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Որոշում է

        

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դատարաններում դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու, դատավորների միջև գործերի վերաբաշխման կարգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների և վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի, դատավորների գործունեության գնահատման, ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր անդամներին հանձնվող գործերի տոկոսաչափերը՝ համաձայն հավելված 3-ի:

4. Սույն որոշման 1-ին հավելվածի 1-ին կետի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 16-րդ, 20-րդ, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 26-րդ, 27-րդ և 28-րդ կետերով, 2-րդ հավելվածի 4-րդ կետով սահմանված կարգավորումներն իրացնել համապատասխան ծրագրային լուծումների հետ միաժամանակ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

      

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ

Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

2021 թ. մարտի 25

ք. Երևան

  

 

Հավելված 1

Բարձրագույն դատական խորհրդի

2021 թվականի մարտի 25-ի

թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման

          

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

  

1. ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ԲԱՇԽՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

      

1. Հայաստանի Հանրապետության դատարաններում ստացված գործերը դատավորների միջև բաշխելիս Դատական ավտոմատացված համակարգը` Դատական համակարգ համակարգչային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) հիմք է ընդունում գործերի հավասարաչափ բաշխման հետևյալ չափանիշները՝

 1) գործերի բաշխման պատահականությունը` Ծրագրում ապահովելով դատավորների միջև գործերը բաշխելիս պատահական ընտրությունը` առանց գործերի մուտքագրման հաջորդականությունը հաշվի առնելու,

 2) գործերի բաշխման հավասարությունը՝ Ծրագրում ապահովելով դատավորների միջև գործերի բաշխման տվյալ օրվան նախորդող 365-օրյա ժամանակահատվածը` համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորներից յուրաքանչյուրին բաշխված (հանձնված) գործերի միջին քանակի համահարթեցմանը համապատասխան,

 3) դատավորների մասնագիտացումը` Ծրագրում ապահովելով դատավորների միջև գործերի բաշխումը դատավորի հիմնական, իսկ առկայության դեպքում՝ նաև առանձին տեսակի գործեր քննելու մասնագիտացումը հաշվի առնելով,

 4) առանձին տեսակի գործերի բաշխման համար օրենքով նախատեսված առանձնահատկությունները հաշվի առնելը` օրենքով սահմանված դեպքերում Ծրագրում առանձին տեսակի գործերի բաշխումն իրականացնելով անհապաղ,

 5) գործերի բարդությունը` Ծրագրում ապահովելով դատավորների միջև գործերի բաշխումը` առանձին տեսակի գործերի բարդության աստիճանից ելնելով, ընդ որում՝ բարդության աստիճանը սահմանվում է Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ:

 6) մատչելիությունը` Ծրագրում ապահովելով դատավորների միջև գործերը բաշխելիս դատարանի ծառայություններից օգտվողների համար առավել մատչելի արդարադատության ապահովման նպատակով նստավայրերի սպասարկման տարածքի շրջանակներում նաև դատարանի նստավայրերի միջև հեռավորությունները հնարավորինս հաշվի առնելը,

 7) գաղտնիությունը` Ծրագրում ապահովելով դատավորների միջև գործեր բաշխելիս, վերաբաշխելիս օրենքով պահպանվող, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալների գաղտնիությունը:

    

2. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ

      

2. Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարաններում քրեական, քաղաքացիական, վարչական և սնանկության գործերը, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները՝ բացառությամբ սույն որոշմամբ սահմանված դեպքերի, պատժի կատարման հետ կապված, հարկադիր բուժման տեսակի փոփոխության վերաբերյալ միջնորդությունները, դատական հանձնարարությունները, հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումներն անհապաղ մուտք են արվում Ծրագիր և նույն օրը` ժամը 20:00-ին, հավասարաչափ բաշխման չափանիշներին համապատասխան բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների միջև՝ հաշվի չառնելով գործերի մուտքագրման հերթականությունը՝ ըստ Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) որոշմամբ սահմանված դատավորների մասնագիտացումների:

3. Քաղաքացիական գործերի շրջանակներում վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ գործերի բաշխումն իրականացվում է առանձին, ընդ որում՝ էլեկտրոնային և թղթային եղանակով դատարանում ստացված վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ գործերը բաշխվում են միմյանցից առանձին: Վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ գործերը բաշխվում են դատարանի քաղաքացիական մասնագիտացման բոլոր դատավորների միջև՝ անկախ նստավայրերի սպասարկման տարածքից:

4. Էլեկտրոնային եղանակով ստացված վճարման կարգադրությունների՝ Ծրագրի միջոցով բաշխման գործընթացն իրականացվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության բոլոր դատարաններում:

5. Դատավորների միջև գործերը բաշխվում են տվյալ օրվան նախորդող 365-օրյա ժամանակահատվածում (բացառությամբ գործուղման մեջ գտնվող դատավորների) տվյալ դատարանում (նստավայրում) համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորներից յուրաքանչյուրին բաշխված (հանձնված) գործերի միջին քանակի համահարթեցմամբ: Ընդ որում, տվյալ օրը դատավորներին բաշխված գործերի միջև տարբերությունը չի կարող գերազանցել 20 տոկոսը: Համահարթեցումն իրականացնելիս հաշվի են առնվում նվազեցումից օգտվող դատավորների համար սույն որոշման 3-րդ հավելվածով սահմանված տոկոսաչափերը:

6. Նույն անձի կողմից նույն պահանջով ներկայացված դիմումը, միջնորդությունը կամ բողոքը, որի վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ (եզրափակիչ դատական ակտ) չի կայացվել (այդ թվում՝ վերադարձվել է կամ թողնվել է առանց քննության) Ծրագրի միջոցով բաշխվում է այն նույն դատավորին (դատական կազմին), որին նախկինում բաշխված է եղել (նշված դեպքերում ստացված գործերը որպես նոր գործ չեն հաշվարկվում): Այն դեպքերում, երբ տվյալ դատավորը գտնվում է արձակուրդում կամ օրենքով նախատեսված հիմքերից մեկի առկայության հետևանքով որոշակի ժամկետով բացակայում է աշխատանքից կամ նրա անուն-ազգանունը ժամանակավորապես հանված է գործերի բաշխման ցանկից կամ լիազորությունները կասեցվել, դադարել կամ դադարեցվել են, բաշխումը կատարվում է սույն որոշմամբ սահմանված ընդհանուր կարգով:

7. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենսգիրք) 42-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում նստավայրի սպասարկման տարածքի ընտրությունը, մինչև ծրագրային լուծումների մշակումը, իրականացնում է դատարանի նախագահը:

8. Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված անհապաղ քննության ենթակա միջնորդությունները քննարկման նպատակով դատարանի նախագահի կողմից հանձնվում են համապատասխան դատարանում տվյալ օրը հերթապահության ներգրավված դատավորներին:

9. Oպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդությունների բաշխումն իրականացվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից՝ նույն դատարանի քրեական մասնագիտացման դատավորների միջև:

10. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 28-րդ և 31.3-րդ գլուխներով և Օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գործերի բաշխումն իրականացվում է Ծրագրի միջոցով՝ անհապաղ:

11. Նույն նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ ներկայացված դիմումը բաշխվում է նույն դատական կազմին, որին բաշխվել է այդ նորմատիվ իրավական ակտի վիճարկման դիմումը:

12.Դատական գործի շրջանակներում ներկայացված միջնորդությունները (դիմումները) հանձնվում են տվյալ գործը քննող կամ քննած դատավորին, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը քննող կամ քննած դատավորը գտնվում է արձակուրդում կամ օրենքով սահմանված այլ հիմքով բացակայում է, իսկ միջնորդությունների (դիմումների) քննարկման համար սահմանված են սեղմ դատավարական ժամկետներ: Տվյալ դեպքերում հիշյալ միջնորդությունները (դիմումները) Ծրագրի միջոցով պատահական ընտրությամբ հնարավորինս հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև, բացառությամբ դատավորի վարույթում գտնվող քրեական գործերով ներկայացված միջնորդությունների:

13. Նույն անձանց միջև և նույն առարկայի մասին վեճի վերաբերյալ ներկայացված հայցադիմումները, վերադարձված և կրկին ներկայացված հայցադիմումները (դիմումները)` անկախ օրենքով սահմանված ժամկետում կրկին ներկայացվելու հանգամանքից, ընդդատության (ենթակայության) կարգով ուղարկված և ընդդատությամբ (ենթակայությամբ) կրկին նույն դատարան վերադարձված գործերը, ինչպես նաև հայցադիմումը (դիմումը) վերադարձնելու, ընդունումը մերժելու մասին որոշումները վերադաս դատական ատյանների կողմից վերացվելու դեպքում Ծրագիրը դրանք հանձնում է նույն դատավորին (նշված դեպքերում ստացված գործերը որպես նոր գործ չեն հաշվարկվում), բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ դատավորը գտնվում է արձակուրդում կամ օրենքով նախատեսված հիմքերից մեկի առկայության հետևանքով որոշակի ժամկետով բացակայում է աշխատանքից կամ նրա անուն-ազգանունը ժամանակավորապես հանված է գործերի բաշխման ցանկից կամ լիազորությունները կասեցվել, դադարել կամ դադարեցվել են: Այս դեպքերում բաշխումը կատարվում է սույն որոշմամբ սահմանված ընդհանուր կարգով:

14. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածով սահմանված գործերը, համապատասխան ծրագրային ապահովումից հետո, Ծրագիրը հանձնում է հայցի ապահովման միջոց և/կամ հայցի նախնական ապահովման միջոց կիրառած դատավորին:

15. Դատական գործից մաս անջատվելու դեպքում, այն, որպես նոր գործ, Ծրագրի միջոցով հանձնվում է նույն դատավորին, ում կողմից կայացվել է դատական գործից մաս անջատելու մասին որոշումը: Այն դեպքում, երբ դատավորի վարույթում գտնվող քրեական գործի քննության ընթացքում դատարանը ստանում է տվյալ գործից նախաքննության փուլում անջատված մասը (մասերը), ապա այն Ծրագրի միջոցով հանձնվում է այն դատավորին, ում վարույթում է գտնվում քրեական գործից անջատված մյուս մասը (մասերը):

16. Դատավորի կողմից վարույթ ընդունված քրեական գործը մեղադրողին վերադարձվելու դեպքում, այն կրկին դատարան ստացվելուց հետո հանձնվում է նույն դատավորին: Տվյալ դատավորին գործը բաշխելու անհնարինության դեպքում (եթե դատավորն արձակուրդի մեջ է, կամ գործուղվել է այլ դատարան կամ բացակայում է ժամանակավոր անաշխատունակության հետևանքով, կամ նրա լիազորությունները կասեցվել են, ինչպես նաև այլ բացառիկ դեպքերում) այն ընդհանուր կարգով Ծրագրի միջոցով վերաբաշխվում է այլ դատավորի:

17.Վերադաս դատական ատյանի կողմից բեկանված և նոր քննության համար ստորադաս դատարան ուղարկված գործերը Ծրագիրը հանձնում է այլ դատավորի (ոչ այն դատավորին, ում կողմից կայացված դատական ակտը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության):

18. Եթե դատավորն արձակուրդի մեջ է (ներառյալ՝ արձակուրդին նախորդող տասնօրյա ժամանակահատվածը) կամ գործուղվել է այլ դատարան (ներառյալ՝ գործուղմանը նախորդող տասնօրյա ժամանակահատվածը, ինչպես նաև գործուղման ժամանակահատվածի ավարտին նախորդող մեկամսյա ժամկետը) կամ բացակայում է ժամանակավոր անաշխատունակության հետևանքով, կամ նրա լիազորությունները կասեցվել են, կամ նրա պաշտոնավարման ժամկետի ավարտին մնացել է 3 ամիս, ինչպես նաև առկա են Օրենսգրքով սահմանված այլ դեպքեր, ապա այդ դատավորի անուն-ազգանունը համապատասխան ժամկետով, հանվում է բաշխման ցանկից` նշելով իրավական հիմքը և ժամկետը: Այն դեպքերում, երբ դատավորի՝ արձակուրդում, այլ դատարան գործուղման մեջ գտնվելու իրավական հիմքն առաջանում է Օրենսգրքով սահմանված վերոնշյալ տասնօրյա ժամկետի չպահպանմամբ, ապա տվյալ դատավորի անուն-ազգանունը բաշխման ցանկից հանվում է համապատասխան իրավական հիմքն առաջանալու պահից: Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու, օտարերկրյա գործուղման մեջ գտնվելու հետևանքով բացակայելու դեպքերում դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից հանվում է վերապատրաստման դասընթացներին կամ օտարերկրյա գործուղմանը նախորդող աշխատանքային օրը:

19. Այն դեպքում, երբ առաջանում է դատարանում գործի բաշխման անհնարինություն, ապա դատարանի (պալատի) նախագահն Օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով բաշխումն իրականացնելուց հետո նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով այդ մասին անհապաղ տեղեկացնում է Խորհրդին:

20. Առանձին տեսակի գործերը բաշխվում են միայն տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների միջև՝ սույն որոշմամբ սահմանված կարգով: Տվյալ դատարանում (դատարանի նստավայրում) առանձին տեսակի գործեր քննող դատավորների բացակայության դեպքում տվյալ գործերը բաշխվում են հիմնական մասնագիտացում ունեցող դատավորների միջև՝ սույն որոշմամբ սահմանված կարգով:

21. Այն դեպքերում, երբ քաղաքացիական կամ քրեական մասնագիտացման դատավորը քննում է նաև առանձին տեսակի գործեր, ապա նրան հանձնվող գործերի քանակը չպետք է գերազանցի տվյալ դատարանում քաղաքացիական կամ քրեական մասնագիտացման մեկ դատավորին հանձնվող քաղաքացիական կամ քրեական գործերի քանակը:

22. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործերը Կենտրոն, Ավան և Շենգավիթ նստավայրերի միջև բաշխելիս Ծրագիրը հաշվի է առնում վերոնշյալ նստավայրերի և դրանց առավելապես մոտ գտնվող դատախազության ստորաբաժանումների միջև հեռավորությունը` առաջնահերթության կարգով քրեական գործերը բաշխելով դատախազության համապատասխան ստորաբաժանմանն առավել մոտ գտնվող նստավայրի դատավորների միջև, եթե դրանով չեն խախտվում սույն գլխով սահմանված հավասարաչափ բաշխման չափանիշները:

   

3. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ  ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ

 

23. Գործն ըստ էության լուծող/եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը և գործն ըստ էության չլուծող/միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը Ծրագիր են մուտքագրվում և բաշխվում միմյանցից առանձին՝ (բացառությամբ վճռի, բողոքարկման ոչ ենթակա դատական ակտի, լրացուցիչ վճռի և լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին որոշումների, ինչպես նաև վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու կամ դրանց վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումների դեմ բերված բողոքներով գործերի, որոնք մուտքագրվում և բաշխվում են միասին)` հիմք ընդունելով սույն որոշմամբ սահմանված հավասարաչափ բաշխման չափանիշները՝ սույն գլխով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

24. Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների քննարկման արդյունքում կայացված դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը բաշխվում են Ծրագրի միջոցով:

25. Նույն գործով դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքները հանձնվում են միևնույն դատական կազմի նախագահող դատավորին: Այդ դեպքում Ծրագիրը քանակական տվյալները հաշվարկում է որպես մեկ գործ՝ անկախ ներկայացված բողոքների քանակից: Լրացուցիչ վճռի, բողոքարկման ոչ ենթակա դատական ակտի, լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին որոշումների, վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու կամ դրանց վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումների դեմ բերված բողոքները հանձնվում են միևնույն գործով կայացված վճռի դեմ բերված բողոքը քննող դատական կազմին կամ նախագահող դատավորին:

26. Եթե միևնույն գործով տարբեր դատական ակտերի դեմ բերվել է մեկ վերաքննիչ բողոք, և որոշում է կայացվել այդ հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին, ապա այդ դատական ակտերի դեմ կրկին բերված մեկից ավելի վերաքննիչ բողոքները հանձնվում են միևնույն դատավորին (նույն դատական կազմին), որին նախկինում բաշխված է եղել վերադարձված վերաքննիչ բողոքը: Այդ դեպքում Ծրագիրը քանակական տվյալները հաշվարկում է որպես առանձին գործեր՝ կախված բողոքարկվող դատական ակտերի քանակից: Այն դեպքերում, երբ տվյալ դատավորը (դատական կազմի դատավորը) գտնվում է արձակուրդում կամ օրենքով նախատեսված հիմքերից մեկի առկայության հետևանքով որոշակի ժամկետով բացակայում է աշխատանքից կամ նրա անուն-ազգանունը ժամանակավորապես հանված է գործերի բաշխման ցանկից կամ լիազորությունները կասեցվել, դադարել կամ դադարեցվել են, ապա բաշխումը կատարվում է սույն որոշմամբ սահմանված ընդհանուր կարգով:

27. Եթե տարբեր գործերով դատական ակտերի դեմ բերվել է մեկ վերաքննիչ բողոք, և որոշում է կայացվել այդ հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին, ապա այդ դատական ակտերի դեմ կրկին բերված մեկից ավելի վերաքննիչ բողոքների վերաբերյալ գործերը վերստին մուտքագրվում են Ծրագիր և բաշխվում սույն որոշմամբ սահմանված ընդհանուր կարգով: Միևնույն գործով դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքները հանձնվում են միևնույն դատական կազմի նախագահող դատավորին: Այդ դեպքում Ծրագիրը քանակական տվյալները հաշվարկում է որպես մեկ գործ՝ անկախ ներկայացված բողոքների քանակից:

28. Ծրագրում չգրանցված (նախքան Ծրագրի շահագործումը քննված և Ծրագրում կոդ չստացած) դատական գործերով վերաքննիչ բողոքներ ներկայացվելու դեպքում տվյալ դատական գործերի բաշխումը կատարվում է դատարանի նախագահի կողմից:

29. Վերաքննիչ դատարաններում գործերի բաշխման առանձնահատկությունների նկատմամբ կիրառելի են նաև սույն հավելվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 11-րդ, 18-րդ և 19-րդ կետերով սահմանված կանոնները:

  

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ

  

30. Վճռաբեկ դատարանում ստացված գործն անհապաղ մուտքագրվում է Ծրագրում և տվյալ պալատի դատավորների միջև բաշխվում է՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ սահմանված հավասարաչափ բաշխման չափանիշները:

31. Միևնույն գործով գործն ըստ էության լուծող/եզրափակիչ դատական ակտի դեմ բերված վճռաբեկ բողոքները հանձնվում են տվյալ գործով զեկուցող դատավորին: Այդ դեպքում Ծրագիրը քանակական տվյալները հաշվարկում է որպես մեկ գործ՝ անկախ ներկայացված բողոքների քանակից:

32. Ծրագրում չգրանցված (նախքան Ծրագրի շահագործումը քննված և Ծրագրում կոդ չստացած) դատական գործերով վճռաբեկ բողոք/բողոքներ ներկայացվելու դեպքում տվյալ բողոքով/բողոքներով գործերի բաշխումը կատարվում է համապատասխան պալատի նախագահի կողմից:

33. Վճռաբեկ դատարանում գործերի բաշխման առանձնահատկությունների նկատմամբ կիրառելի են նաև սույն հավելվածի 2-րդ, 5-րդ, 9-րդ, 18-րդ, 19-րդ, 23-րդ և 24-րդ կետերով սահմանված կանոնները:

              

 

Հավելված 2

Բարձրագույն դատական խորհրդի

2021 թվականի մարտի 25-ի

թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ, ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿՈԼԵԳԻԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿՈԼԵԳԻԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

   

1. Այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանում մուտքագրված գործը, համաձայն օրենքի, ենթակա է քննության դատավորների կոլեգիալ կազմով, ապա Ծրագիրը հիշյալ գործերի քննության նպատակով պատահական ընտրությամբ ձևավորում է կոլեգիալ դատական կազմեր:

2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ, 27-րդ, 28-րդ և 31.2-րդ գլուխներով նախատեսված գործեր քննելու նպատակով ձևավորված դատական կազմի բացակայող դատավորին անհրաժեշտության դեպքում փոխարինելու հարցը (հետևաբար՝ փոխարինող դատավորի հարցը) յուրաքանչյուր դեպքում որոշում է դատարանի նախագահը: Սույն կետով նախատեսված դեպքում դատական կազմի բացակայող դատավորին կարող է փոխարինել նաև տվյալ դատարանի նախագահը:

  

2. ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ

  

3. Դատավորի՝ անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով բացակայելու, ինչպես նաև այլ բացառիկ դեպքերում դատավորին հանձնված (դեռևս վարույթ ընդունելու հարցը չլուծված, վարույթ ընդունված) գործերի վերաբաշխման անհրաժեշտության հարցը որոշում է համապատասխան դատարանի նախագահը:

4. Դատարանում դատավորների թվի ավելացման դեպքերում դատարանում ստացված գործերը կարող են վերաբաշխվել ավելացած դատավորին միայն այն դեպքերում, երբ նշված գործերով դեռևս որևէ դատավարական գործողություն չի կատարվել: Ծրագիրը դատարանի դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխումն ապահովելու նպատակով ավելացած դատավորին շարունակում է գործեր բաշխել ընդհանուր կարգով` առանց հաշվի առնելու ավելացած դատավորին վերաբաշխված գործերի քանակը: Գործերի վերաբաշխման անհրաժեշտության հարցը որոշում է համապատասխան դատարանի նախագահը:

5. Վերաբաշխման ենթակա գործերը հանձնվում են համապատասխան դատարանի գրասենյակ և Ծրագրի միջոցով պատահական ընտրությամբ հնարավորինս հավասարաչափ վերաբաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև:

6. Գործերի վերաբաշխման պատուհանում պարտադիր պետք է նշվի Օրենսգրքի 46-րդ հոդվածով նախատեսված վերաբաշխման հստակ որոշված դեպքը (օրինակ` ինքնաբացարկի միջնորդությունը բավարարելու մասին որոշում, ժամանակավոր անաշխատունակություն, դատավորին այլ դատարանի դատավորի պաշտոնում նշանակում, դատավորների պաշտոնների փոխանակում, դատավորի լիազորությունների դադարեցում կամ կասեցում, նախկինում մասնակցությունը տվյալ գործին) և գործը վերաբաշխելիս պետք է ընտրվի նշված հիմքերից մեկը: Վերաբաշխման ենթակա գործը չի կարող կրկին հանձնվել նույն դատավորին:

7. Այն դեպքում, երբ դատական գործի վարույթը կասեցրած դատավորն այլևս չի աշխատում տվյալ դատարանում, և անհրաժեշտություն է առաջացել վերսկսելու կասեցված դատական գործը, ապա այդ գործերի վերաբաշխումն իրականացվում է ընդհանուր կարգով:

  

3. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿՈԼԵԳԻԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

  

8. Այն դեպքում, երբ օրենքով սահմանված է դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերի կոլեգիալ քննության կարգ, ապա վերաքննիչ դատարանում գործը քննվում է կոլեգիալ դատական կազմերով: Դատական կազմը նախագահում է տվյալ կազմի այն դատավորը, որին սույն որոշմամբ սահմանված կարգով հանձնվել է կոնկրետ գործը:

9. Յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին սահմանված կարգով ձևավորված դատական կազմերից մեկական անդամ հաջորդաբար՝ պատահական ընտրությամբ, մեկ դատական կազմից Ծրագրի միջոցով տեղափոխվում է մեկ այլ դատական կազմ: Ընդ որում, մեկ դատական կազմից մեկ այլ դատական կազմ տեղափոխվելու դեպքում տվյալ դատական կազմի մոտ առկա անավարտ գործերը չեն վերաբաշխվում նոր ձևավորված դատական կազմերի միջև: Տվյալ գործերի քննությունը շարունակվում է նույն դատական կազմով` մինչև կոնկրետ գործի քննության ավարտը:

10. Ծրագրի միջոցով տարվա սկզբում ձևավորված դատական կազմերն ամբողջ տարվա ընթացքում չեն փոփոխվում: Նշված կայուն դատական կազմերին հանձնված գործերով դատական կազմում ընդգրկված դատավորին/դատավորներին հնարավոր է փոխարինել բացառապես օրենքով նախատեսված համապատասխան հիմքերի առկայության դեպքերում և դրա համար սահմանված համապատասխան կարգով:

11. Մինչև վերաքննիչ դատարաններում ամբողջական դատական կազմերի ձևավորման հնարավորության ապահովումը` վերաքննիչ դատարանների նախագահները չեն ընդգրկվում Ծրագրի միջոցով ձևավորվող դատական կազմերի մեջ, այլ քննում են միայն գործն ըստ էության չլուծող/ միջանկյալ ակտերի դեմ բերված բողոքներով գործեր, ինչպես նաև փոխարինում են դատական կազմերի բացակայող դատավորներին՝ բացառությամբ դատարանի նախագահի կողմից վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցության անհնարինության դեպքերի։ Եթե տվյալ տարվա ընթացքում արդեն իսկ ձևավորված դատական կազմի որևէ դատավոր նշանակվում է դատարանի նախագահի պաշտոնում, ապա մինչև տարվա ավարտը տվյալ դատական կազմի դատարանի նախագահ ընտրված դատավորին փոխարինում է տվյալ դատարանի նախկին նախագահը, և տվյալ դատական կազմը համարվում է նոր ձևավորված դատական կազմ: Դատարանի նախկին նախագահը և տվյալ տարվա ընթացքում արդեն իսկ ձևավորված՝ դատարանի նախագահ ընտրված դատավորի մասնակցությամբ դատական կազմը շարունակում են քննել միայն իրենց վարույթներում առկա անավարտ գործերը:

(11-րդ կետը լրաց. 16.08.21 ԲԴԽ-60-Ն-16)

12. Այն դեպքերում, երբ Ծրագրի միջոցով ձևավորված կազմից բացակայում են մեկից ավելի դատավորներ, ապա բացակայող դատավորին փոխարինելու հարցը որոշում է դատարանի նախագահը՝ պահպանելով սույն կարգի 11-րդ կետով նախատեսված կանոնը:

13. Այն դեպքերում, երբ Ծրագրի միջոցով ձևավորված դատական կազմերում առկա են դատավորի թափուր տեղեր, ապա նոր դատավոր նշանակվելիս դատական կազմի (կազմերի) համալրման հարցը որոշում է դատարանի նախագահը:

14. Այն դեպքերում, երբ վերադաս դատական ատյանից բեկանված գործի բաշխումը Ծրագրի միջոցով հնարավոր չէ՝ դատական կազմերում ընդգրկված դատավորների՝ նախկինում գործի քննությանը մասնակցության պատճառով, ապա կոնկրետ գործի քննության համար Ծրագիրը ձևավորում է մեկանգամյա ժամանակավոր դատական կազմ:

  

4. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ

   

15. Այն դեպքում, երբ դատավորը նախկինում մասնակցել է տվյալ գործի քննությանը և տվյալ գործով վերաքննիչ դատարանում կրկին վերաքննություն իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել, ապա Ծրագիրը գործը հանձնում է այլ դատավորի: Եթե նախկինում տվյալ գործի քննությանը մասնակցել է դատական կազմին անդամակցող դատավորը կամ դատավորները, ապա վերջիններիս փոխարինումն այլ դատավորով կամ դատավորներով կատարվում է Ծրագրի միջոցով: Մինչև ծրագրային լուծումների մշակումը նախկինում տվյալ գործի քննությանը մասնակցած դատավորի կամ դատավորների փոխարինումը կատարվում է դատարանի նախագահի կողմից:

16. Եթե ինքնաբացարկի որոշում է կայացվել դատական կազմի նախագահող դատավորի կամ դատական կազմի բոլոր դատավորների կողմից, ապա նշված դատական գործի վերաբաշխումը կատարվում է Ծրագրի միջոցով: Այն դեպքում, երբ ինքնաբացարկի որոշում է կայացվել դատական կազմին անդամակցող դատավորի կամ դատավորների կողմից, ապա դատական կազմի համալրումն իրականացվում է դատարանի նախագահի կողմից:

17. Գործերի վերաբաշխման մյուս դեպքերի նկատմամբ կիրառելի են սույն հավելվածի 2-րդ գլխով սահմանված կանոնները:

   

5. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ

  

18. Գործերի վերաբաշխման Օրենսգրքի 44-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքից բացի, գործերի վերաբաշխման մյուս դեպքերի նկատմամբ կիրառելի են նաև սույն հավելվածի 2-րդ գլխով սահմանված կանոնները:

(հավելվածը լրաց. 16.08.21 ԲԴԽ-60-Ն-16)

  

 

Հավելված 3

Բարձրագույն դատական խորհրդի

2021 թվականի մարտի 25-ի

թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓԵՐԸ

      

 

ա) Առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների և վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ

N

ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ

ՊԱՇՏՈՆ

ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ

ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓ

1.

Վճռաբեկ դատարան

դատարանի նախագահ

Լիլիթ Թադևոսյան

40%

2.

Վճռաբեկ դատարան

քրեական պալատի նախագահ

Համլետ Ասատրյան

50%

3.

Վճռաբեկ դատարան

քաղաքացիական և վարչական պալատի նախագահ

Ռուզաննա Հակոբյան

50%

4.

Վերաքննիչ քրեական դատարան

դատարանի նախագահ

Տիգրան Սահակյան

75%

5.

Վերաքննիչ քաղաքացիական դատարան

դատարանի նախագահ

Նորա Կարապետյան

75%

6.

Վերաքննիչ վարչական դատարան

դատարանի նախագահ

Արա Բաբայան

75%

7.

Վարչական դատարան

դատարանի նախագահ

Հրաչ Այվազյան

70%

8.

Սնանկության դատարան

դատարանի նախագահ

Գարիկ Ավագյան

70%

9.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

դատարանի
նախագահ

Արթուր Մկրտչյան

65%

10.

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

դատարանի նախագահ

Աննա Արզումանյան

75%

11.

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

դատարանի նախագահ

Գրիգոր Հովհաննիսյան

75%

12.

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

դատարանի նախագահ

Էդգար Հովհաննիսյան

75%

13.

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

դատարանի նախագահ

Գոհարիկ Խաչատրյան

75%

14.

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

դատարանի նախագահ

Գոռ Հարությունյան

75%

15.

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

դատարանի նախագահ

Սուրեն Բաղդասարյան

75%

16.

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

դատարանի նախագահ

Սարգիս Արմենակյան

75%

17.

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

դատարանի նախագահ

Արմիդա Ոսկանյան

75%

18.

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

դատարանի նախագահ

Նապոլեոն Օհանյան

75%

(աղյուսակը փոփ., լրաց. 16.08.21 ԲԴԽ-60-Ն-16)

 

բ) Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ

N

ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱՎՈՐ

ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓ

1.

Վճռաբեկ դատարան

Ստեփան Միքայելյան

25%

2.

Վերաքննիչ քաղաքացիական դատարան

Անի Մխիթարյան

25 %

3.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Ռուբեն Վարդազարյան

(ԲԴԽ նախագահ)

0 %

4.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Մեսրոպ Մակյան

25%

5.

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Սերգեյ Չիչոյան

25 %

գ) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամներ

N

ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱՎՈՐ

ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓ

1.

Վճռաբեկ դատարան

Ելիզավետա Դանիելյան

75%

2.

Վերաքննիչ քրեական դատարան

Սերգեյ Մարաբյան

75%

3.

Վարչական դատարան

Մերի Համբարձումյան

75%

4.

Սնանկության դատարան

Լիլիթ Կատվալյան

75%

5.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Արման Հովհաննիսյան

75%

6.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Հովիկ Շահնազարյան

75%

դ) Դատավորների ընդհանուր ժողովի դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր անդամներ

N

ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱՎՈՐ

ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓ

1.

Վճռաբեկ դատարան

Մամիկոն Դրմեյան

75%

2.

Վերաքննիչ քրեական դատարան

Մխիթար Պապոյան

75%

3.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Գոռ Թորոսյան

75%

ե) Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր անդամներ

N

ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱՎՈՐ

ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓ

1.

Վճռաբեկ դատարան

Արսեն Մկրտչյան

90%

2.

Վերաքննիչ քաղաքացիական դատարան

Սլավիկ Թորոսյան

90%

3.

Վերաքննիչ քաղաքացիական դատարան

Մարգարիտա Հարթենյան

90%

4.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Արթուր Ստեփանյան

90%

5.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան

Ջոն Հայրապետյան

90%

(աղյուսակը լրաց., փոփ. 16.08.21 ԲԴԽ-60-Ն-16)

(հավելվածը փոփ., լրաց. 16.08.21 ԲԴԽ-60-Ն-16)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: