Գլխավոր տեղեկություն
Номер
N 1301-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.08.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 11.08.2021
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.08.2021
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.08.2021
Дата вступления в силу
12.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2021 թվականի N 1301-Ա

 

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը, 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Անհետաձգելի համարել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարչական շենքի աշխատասենյակների ձևափոխման և սանհանգույցների նորոգման շինարարական աշխատանքների գնման կարիքը:

2. Թույլատրել Դատական դեպարտամենտին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարչական շենքի աշխատասենյակների ձևափոխման և սանհանգույցների նորոգման շինարարական աշխատանքների կատարումը ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգով:

3. Սահմանել, որ սույն որոշման hավելվածում նշված աշխատանքները՝ 7487500 (յոթ միլիոն չորս հարյուր ութսունյոթ հազար հինգ հարյուր) դրամ արժեքով, ձեռք են բերվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


10.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 6-ի N 1301-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

NN

ը/կ

Գնման առարկայի անվանումը

Աշխատանքային նախագծի Գիրք 2-ի Ծավալաթերթ-նախահաշվով սահմանված գումարը (դրամ)

Աշխատանքային նախագծի Գիրք 2-ի Ծավալաթերթ-նախահաշվից առանձնացված և անհետաձգելի համարվող աշխատանքների գումարը (դրամ)

1.

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարչական շենքի աշխատասենյակների ձևափոխման և սանհանգույցների նորոգման աշխատանքներ

16084940 (տասնվեց միլիոն ութսունչորս հազար ինը հարյուր քառասուն)

7487500 (յոթ միլիոն չորս հարյուր ութսունյոթ հազար հինգ հարյուր)

 

Ընդամենը

 

7487500

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


10.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2021 թվական: