ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2021 թվականի N 1115-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 5-ի N 1638-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2021 թվականի մարտի 30-ի թիվ 05100022/151220/0028767, 05100033/241220/0050109, 05100033/241220/0050214, 05100033/291220/0050868, 05100033/161220/0048730, 05100033/161220/0048727, 05100033/241220/0050109 և 05100033/241220/0050166 հայտարարագրերով ձևակերպված և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված՝ համաձայն հավելվածի, 14 հատ տրանսպորտային միջոցներից 2 հատը նվիրաբերել Արցախի Հանրապետությանը, 12 հատն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և գույքի անհատույց օգտագործման իրավունքով հանձնել սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին` բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`
1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված 12 միավոր գույքի պետական հաշվառման` ներառյալ հաշվառման ծախսերի վճարման, անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման` դրանցում նախատեսելով դրույթներ գույքը բացառապես բնակչության բժշկական օգնության և սպասարկման իրականացման նպատակով օգտագործելու, գույքի շահագործման և ապահովագրության ծախսերն օգտագործողի կողմից վճարելու և սույն կետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` պայմանագրի դադարման հնարավորության մասին, ինչպես նաև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Արցախի Հանրապետության հետ նվիրաբերության պայմանագրի կնքման, ինչպես նաև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 8-ի N 1115-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ
NN ը/կ |
Ստացող կազմակերպությունը |
Ավտոմեքենայի անվանումը և մակնիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնականացման համարը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Մնացորդային արժեքը (դրամ) |
1. |
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Մերսեդես Բենց Սպրինտեր |
2009 թ. |
WDB9061531N417740 |
7.919.750,0 |
7.919.750,0 |
2. |
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն |
Ֆորդ Տրանզիտ |
2013 թ. |
WFOSXXTTFSDP36721 |
3.676.900,0 |
3.676.900,0 |
3. |
«Զարիշատ Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
Մերսեդես Բենց 906 OK 50 |
2011 թ. |
WDB9061531N468506 |
6.284.900,0 |
6.284.900,0 |
4. |
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն (Զինվորի տուն) |
Ռենո Թրաֆիք |
2012 թ. |
VF1FLA1A6CY444420 |
4.371.702,0 |
4.371.702,0 |
5. |
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն (Զինվորի տուն) |
Ֆոլցվագեն Թրանսփորթեր |
2011 թ. |
WV1ZZZ7HZBH141959 |
3,167,900.0 |
3,167,900.0 |
6. |
«Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոն» ՓԲԸ |
Պեժո Բոքսեր |
2010 թ. |
VF3YBDMFB11827493 |
3.991.554,0 |
3.991.554,0 |
7. |
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
Մերսեդես Բենց Սպրինտեր 319 |
2014 թ. |
WDB9066331S919695 |
15.712.250,0 |
15.712.250,0 |
8. |
«Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
Մերսեդես Բենց Սպրինտեր 319 |
2014 թ. |
WDB90663315928863 |
15.712.250,0 |
15.712.250,0 |
9. |
ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ |
Մերսեդես Բենց Սպրինտեր 319 |
2013 թ. |
WDB9066331S791047 |
6.284.900,0 |
6.284.900,0 |
10. |
ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ |
Մերսեդես Բենց Սպրինտեր 315 |
2009 թ. |
WDB9066331S392384 |
4.713.675,0 |
4.713.675,0 |
11. |
ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ |
Մերսեդես Բենց Սպրինտեր AMB |
2014 թ. |
WDB9066331S791046 |
6.335.800,0 |
6.335.800,0 |
12. |
ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ |
Մերսեդես Բենց Սպրինտեր 319 |
2013 թ. |
WDB9066331S830215 |
6.284.900,0 |
6.284.900,0 |
13. |
ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործական կենտրոն» ՊՈԱԿ |
Ֆոլցվագեն Թրանսփորթեր |
2011 թ. |
WV1ZZZ7HZBH130256 |
3.167.900,0 |
3.167.900,0 |
14. |
«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
Ֆոլցվագեն Թրանսփորթեր |
2012 թ. |
WV1ZZZ7HZCH050050 |
3.167.900,0 |
3.167.900,0 |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
08.07.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |