ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 941-Ա
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 645-Ն որոշման հավելվածի 2-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով՝
1. Հաստատել Կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովի քարտուղարի գործառույթներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության դիմումների քննարկման ընթացքի ապահովման և խորհրդատվության բաժնի ավագ մասնագետի կողմից:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 26-ի «Կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1362-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 941-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական (Արսեն Մանուկյան)
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական (Մանե Մարկոսյան)
ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի տեղակալ
ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
06.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |