ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
08 փետրվարի 2022 թվականի |
թիվ 28-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 173-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ապահովել քրաուդֆանդինգի հարթակում գործարքների սահուն և անընդհատ իրականացման և հաստատման ընթացակարգերը և նվազեցնել քրաուդֆանդինգի հարթակի գործունեության հետ կապված գործառնական ռիսկերը` սահմանելով քրաուդֆանդինգի հարթակի համար տեղեկատվական անվտանգության նվազագույն պահանջներ,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 111-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 9-ի ««Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների սահմանման վերաբերյալ կարգը» հաստատելու մասին» թիվ 173-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) և որոշմամբ հաստատված «Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների սահմանման վերաբերյալ կարգում» (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Որոշման 2-րդ կետում «և լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցող անձինք» բառերը փոխարինել «, լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների հետ կապված ներդրումային և ոչ հիմնական ծառայություններ մատուցող անձինք և քրաուդֆանդինգի հարթակի օպերատորները» բառերով:
2) Կարգի 4-րդ կետում.
ա. 4-րդ ենթակետը «է» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» պարբերությամբ.
«ը.Քրաուդֆանդինգի հարթակի օպերատորները:»,
բ. 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ ենթակետ.
«4.1) Քրաուդֆանդինգի հարթակի օպերատոր՝ ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» Կանոնակարգ 4/07-ում և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մայիսի 25-ի թիվ 80-Ն որոշմամբ հաստատված «Կարգավորվող շուկայի օպերատորի լրացուցիչ գործունեության տեսակները» կանոնակարգ 5/11-ում կիրառվող նշանակության։»:
3) Կարգի 20.1-րդ կետը «Բանկերի» բառից հետո լրացնել «և քրաուդֆանդինգի հարթակի օպերատորների» բառերով:
4) Կարգի 20.2-րդ կետում «բանկերը» բառը փոխարինել «սույն կարգի 20.1-րդ կետով սահմանված կազմակերպությունները» բառերով:
5) Կարգի 20.3-րդ կետի 3-րդ ենթակետում «բանկին» բառը փոխարինել «սույն կարգի 20.1-րդ կետով սահմանված կազմակերպությանը» բառերով:
6) Կարգի 20.6-րդ կետում «Բանկերը» բառը փոխարինել «Սույն կարգի 20.1-րդ կետով սահմանված կազմակերպությունները» բառերով:
7) Կարգի 20.7-րդ կետում «բանկի» բառը փոխարինել «սույն կարգի 20.1-րդ կետով սահմանված կազմակերպության», իսկ «բանկը» բառը՝ «սույն կարգի 20.1-րդ կետով սահմանված կազմակերպությունը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2022 թ. փետրվարի 10 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2022 թվական: