ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2021 թվականի N 1930-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» N 1419-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 6-րդ կետում «հետևյալ հաջորդական առաջնահերթությունը հաշվի առնելով՝» բառերը փոխարինել «ըստ բնակարանային պայմանների բարելավման հաշվառման վերցնելու տարիների՝ հետևյալ հաջորդական առաջնահերթությամբ.» բառերով.
2) 7-րդ կետի 1-ին ենթակետը «տեղեկանքը» բառից հետո լրացնել «և զինծառայողի հիվանդության, վնասվածքի կամ խեղման զինվորական ծառայության հետ պատճառական կապի վերաբերյալ իրավասու ռազմաբժշկական փորձաքննական մարմնի եզրակացության պատճենը» բառերով.
3) 10-րդ կետի՝
ա. առաջին նախադասությունում «կամ զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ հաշվառված են տվյալ բնակավայրում, ընդ որում՝ Երևան քաղաքում՝ առնվազն վերջին 10 տարին, իսկ այլ բնակավայրերում՝ առնվազն վերջին 5 տարին» բառերը փոխարինել «համար հիմք հանդիսացող զինվորական ծառայության հետ պատճառական կապի վերաբերյալ իրավասու ռազմաբժշկական փորձաքննական մարմնի եզրակացության տրման կամ զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ հաշվառված են տվյալ բնակավայրում» բառերով,
բ. երկրորդ և երրորդ նախադասությունները հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
25.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2021 թվական: