ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 2022 թվականի N 34-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2021 թվականի պետական բյուջեի միջոցներով իրականացված Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ150+700 - կմ167+600 և Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի- Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ108+400 - կմ126+100 հատվածների հիմնանորոգման աշխատանքների ընթացքում ապամոնտաժված՝ սույն որոշման հավելվածում ընդգրկված ճանապարհային տարրերը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում ներառված գույքի հանձնման-ընդունման և հաշվապահական հաշվառման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ընդգրկված գույքի տեղափոխման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
13.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 34-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Չափի |
Քանակը |
Հաշվեկշռային |
Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոճանապարհի կմ150+700 - կմ167+600 հատված | ||||
1. |
Մետաղական արգելափակոց |
400 |
- |
0 |
Մ2 Երևան- Երասխ- Գորիս- Մեղրի- Իրանի սահման միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի կմ108+400-կմ126+100 հատված | ||||
1. |
Մետաղական արգելափակոց |
300 |
- |
0 |
2. |
Մետաղական |
- |
400 |
0 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
13.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |